Հանդիպում սփյուռքահայ ծնողների հետ

Այսօր հանդիպեցի 9-րդ դասարանի այն սովորողների ծնողների հետ, ովքեր վերջին մեկ կամ երկու տարում են սկսել ուսումնասիրել հայերեն և ըստ կարգի կարող են ազատվել Հայոց լեզվի և Հայոց պատմության քննությունից:

Ծնողներին ներկայացրեցի կարգը, որպեսզի իրենք որոշեն ՝ սովորողները մասնակցեն հայերենի քննությանը, թե ոչ: Նրանց համար իրականում խնդիրը ոչ թե քննությունն էր, այլ սովորողների ներառումը: Ծնողները տեսնում են իրենց երեխաների ներառումը կրթահամալիրում, տեսնում են ինքնակրթության միջոցով հասած արդյունքները: Նրանց մտահագում է միայն այն, որ մեկ է լեզվամտածողության խնդիր կա, ինչն էլ դժվարացնում է ամբողջությամբ ինտեգրվելուն:

Խոսեցինք նաև առարկայացանկից և կրթական ծրագրերից: Կրթական ծրագրերը շատ տարբեր են, տերմինները արաբերենով կամ պարսկերենով այլ են, որոնք միջազգային տերմիններից տարբերվում են:

Դիտեք մի քանի կադր հանդիպումից/նկարահանումը՝ Լիլիթ Յախինյանի/

 

 

 

Կարծիք չկա