Ռոբոտաշինության ակումբ

Ռոբոտաշինությունը կազմված է երկու բաղկացուցիչ ոլորտներից՝ սարքավորման դիզայն և ծրագրավորում։ Երբ ռոբոտը կառուցված է, այն ուղղակի անշունչ սարքավորում է, որը ոչինչ չի կատարում։ Ռոբոտին գործառույթ տալիս են ծրագրավորմամբ։ Ծրագրավորման հիմնական հմտությունը ալգորիթմների կառուցումն է։ Ալգորիթմեր կառուցել կարելի է սովորել տարբեր մեթոդներով։ Մենք ընտրեցինք ամենահետաքրքիր և աշխույժ մեթոդը՝ վիդեոխաղերը։ Խաղերի միջոցով սովորելը դառնում է և՜ հաճելի, և՜ էֆեկտիվ։

Ավագ դպրոցի սովորողները համակարգում են Արևմտյան և Արևելյան դպրոցների 4-5-րդ դասարանների ռոբոտաշինության ակումբը: Վահեն և Գրիգորը աշխատում են Արևելքի հետ ու ներկայացնում են մեկամսյա աշխատանքների հաշվետվությունը:

Կցում եմ նաև պարապմունքի առցանց դասերը ՝ 1, 2, 3:

Կարդացեք նաև “DigiCode” մրցույթի պատրաստության մասին:

Կարծիք չկա