«Հերեթի» պարի պատանեկան համույթը ՀՀ-ում Վրաստանի դեսպանատանը

Փետրվարի 15-ին Վրաստանի Կախեթի Լագոդեխիից ժամանած «Հերեթի» պարի պատանեկան համույթը այցելեց ՀՀ-ում Վրաստանի դեսպանություն: Դեսպանատունը կազմակերպել էր ընդունելություն, որն էլ լավ առիթ էր բարեկամական մթնոլորտում ծանոթությունների և ջերմ շփումների համար: ՀՀ-ում Վրաստանի դեսպանն իր ողջույնի խոսքը հղեց վրացի սովորողներին, իր գոհունակությունը հայտնեց, որ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը Հայաստանը և Երևանը ճանաչելու, կրթական փոխանակումներ իրականացնելու և համագործակցելու հնարավորություն է ընձեռել: Նա նաև մեծ հույս հայտնեց, որ այս փոխայցելությունները կրելու են շարունակական բնույթ:
Այնուհետև խմբի ղեկավար Կախա Կոբախիձեն հայտնեց դեսպանին, որ մոտ ապագայում պատրաստվում են Կախեթի հրավիրել կրթահամալիրի գինեգործներին, որպեսզի նրանք ավելի լավ ծանոթանան վրացական գինեգործության մշակույթին։

Կարծիք չկա