Ծնողական խորհուրդ

0

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հարգելի ծնող,

Մանկավարժական խորհուրդը՝ Արևելյան, Արևմտյան, Հարավային, Հյուսիսային դպրոց-պարտեզների, միջին դպրոցի, ավագ դպրոցի, էլեկտրոնային փոստով, առկա նիստում քննարկումներով, նաև ծնողների ինքնառաջադրմամբ, համաձայնությամբ առաջադրել է  իր դպրոցի սովորողների ծնողների թեկնածություն.

  1. Արամազդ Ղալամքարյան
  2. Շուշան Դոյդոյան
  3. Անահիտ Պարզյան
  4. Վլադիմիր Հովսեփյան
  5. Սառա Խոջոյան
  6. Հրանուշ Սմբատյան
  7. Գայանե Հարությունյան
  8. Վանուհի Սիմոնյան

Դեկտեմբերի 25-26-ը կազմակերպվում է մասնաճյուղերի սովորողների ծնողների փակ քվեարկությունը։ Կրթահամալիրի դպրոց-պարտեզի սովորողի ծնողը հնարավորություն ունի ընտրելու 4 դպրոց-պարտեզներից առաջադրված թեկնածուներից 2-ին, միջին և ավագ դպրոցների սովորողների ծնողները՝ միջին և ավագ դպրոցներից առաջադրված մեկական թեկնածուի։  Յուրաքանչյուր ծնող կարող է նաև նամակով արտահայտվել՝ բերելով թեկնածուի օգտին կամ նրա դեմ հիմնավորում։

Հիշեցնում ենք, որ յուրաքանչյուր ծնող ունի մեկ անգամ քվեարկելու իրավունք:

Խնդրում ենք անցնել հղումով և ընտրել ծնողական խորհրդի անդամներ: