27.11.2022

Ավագ դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Հայ-հունական քոլեջում

1 min read

Երեկ՝ մայիսի հինգին, այցելել էինք Հայ-հունական քոլեջ: Իմիջիայլոց, այն բավականին երկար պատմություն ունի, ինչպես նաև տարբեր երկար անվանումներ, որոնցից ոչ մեկն իմ մեջ չտպավորվեց: Հիշում եմ միայն, որ  վերանվանվել է 2006 թվականին: Հաճելի էր համտեսել հենց իրենց՝ ուսանողների պատրաստած անուշեղենը: Շրջեցինք քոլեջով, ծանոթացանք աշակերտների առօրյային, որը լիովին տարբերվում էր մեր առօրյայից: Արդեն անսովոր էր շրջել պատերով ուսումնական հաստատությունում. չէ՞ որ մեզ մոտ ամեն ինչ բաց է ու թափանցիկ: Չնայած այդ ամենին՝ դասավանդումն ու դրա եղանակը արդյունք էին տվել, քանի որ Վ. Բրյուսովին նվիրված շնորհանդեսի ընթացքում երեխաները ռուսերենով կարողացան ներկայացնել իրենց կատարած մեծ աշխատանքը: Սիրով սպասում ենք Հայ-հունական քոլեջի սովորողներին: Մենք էլ կփորձենք ներկայացնել  կրթահալիրի ծրագրերն ու նախագծերը:

Գայանե Կարապետյան, 10-րդ դասարան

Leave a Reply

Your email address will not be published.