Հեռավար ուսուցում

Վերլուծում են հեռավար ուսուցմամբ սովորողները

Մարիո Բենեդետի « Մարդիկորոնք ինձ դուր են գալիս»․ ընթերցումից հետո:

Ինձ դուր են գալիս․․․

Ինձ դուր են գալիս մարդիկ, որոնք գիտեն, թե ինչ են ուզում, գիտեն իրենց արժեքը, որոնք գնում են իրենց երազանքի հետևից։ Նրանք որոնք չեն կոտրվում ուրիշների հուսահատող մեկնաբանություններից, այլ ապացուցում են հակառակը, և նույնիսկ երբ ուրիշները չեն հավատում իրենց հաջողությանը` շարունակում են պայքարել։ Նրանք որոնք ցույց են տալիս իրենց նվիրվածությունը մյուսներին արարքներով, ոչ թե խոսքերով։ Եվ նրանք, որոնք բարձունքին հասնելուց հետո չեն մոռանում իրենց օգնողներին` ցույց տալով վերջիններիս իրենց երախտագիտությունը։

Աստղիկ Խաչատրյան, 11-րդ դաս․

Մ․ Բենեդետիի ստեղծագործության մեջ ներկայացված ենմարդկային լավագույն հատկանիշները։

Ես կարծում եմ, որ ոչ մեկը չի նշի, որ իրեն այդ հատկանիշներն ունեցող մարդիկ դուր չեն

գալիս։ Այդ դեպքում, ինչու մեր շրջապատում քիչ են հանդիպում Բենեդետիի կողմից նշված հատկնիշներով օժտված մարդիկ, որոնց

կողքին գտնվելով  իսկապես քեզ մարդ ես զգում։ Մենք բոլորս է լբարձրաձայն բողոքում ենք անքաղաքավարի, երկերեսանի,անազնիվ մարդկանցից և նրանց մեզ հասցրած վիրավորանքներից։ Մարդը պետք է ունենա սիրտ, հոգի ,բանականություն, մարդկային արժանապատվություն, ով աշխատում է, ազատ է, ստեղծագործում է, որ երջանկություն է սփռում իր շուրջը։ Սակայն իրական կյանքում առավել շատ հանդիպում են երկերեսանի, անազնիվ, սեփական շահը հետապնդող և եսասիրական նպատակներով առաջնորդվող,կեղծավոր, անտարբեր, անշնորհակալ մարդիկ։

Ավետիս Տետեյան, 11-րդ դաս․

Լուսանկարը՝ Տիգրան Արամյանի, 11-րդ դաս․

Նյութի աղբյուրը։

Թողնել պատասխան

Կարծիք
Անուն*
Էլ․ փոստ*
Կայք*