09.12.2022

Ավագ դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

«Գետը քաղաքում» երևանյան նախագծի ամփոփում-կլոր սեղան

1 min read

 

Ապրիլի 28-ին «Տիգրան Հայրապետյան» գրադարանում ամփոփվեց  հայ-վրացական «Գետը քաղաքում»  երևանյան նախագիծը:

Հանդիպմանը մասնակցում էին Թբիլիսիի 98 դպրոցի էկոակումբի սովորողները, դասավանդողները, Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանի տիկին Էկա Բաքրաձեն,կրթահամալիրի տնօրենը, ով համակարգում է «Գետը քաղաքում» նախագիծը :

Ներկայացվեցին քառօրյա կրթական փոխանակման ծրագրի արդյունքները: Նախագծի ընթացքում իրականացվել են քայլարշավներ Հրազդանի հունով, կրթական պարտեզի ամենօրյա խնամք,մարզական, երգի,պարի մշակութային պարապմունքներ:

Նախագծերով ուսումնական աշխատանքի արդյունքում իրականացվել է գետի երևանյան մի հատվածի ուսումնասիրություն, նախագծի տարածում՝ արտադրական ձեռնարկությունների, դպոցների ներգրավում:

Էկո ակումբի սովորողները եղան «Նոյ» Գինու կոմբինատում,  «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության» ՊՈԱԿ-ում, Ոսկերչական ազատ տնտեսական գոտում՝ «Մերիդիան»: Նախագծում արտադրական ձեռնարկությունների ներգրավվման նպատակն է նրանց ուշադրությունը սևեռել դեպի Հրազդան գետը, համագործակցել, նոր կապերի միջոցով երևանցու անտարբեր, անուշադիր հայացքը փոխել:

Իր խոսքում տիկին Բաքրաձեն այդպես էլ ասաց, որ երբեք այդ հայացքով չի նայել Հրազդան գետին, Երևանյան լճին: Միշտ անցել է այդտեղով, բայց չի մտահոգվել, չի զարմացել: Հիմա արդեն այլ կերպ կնայի, ինքն էլ կքայլի գետի հունով՝ տեսնելու գետի հմայքն ու խնդիրները:

«Գետը քաղաքում» նախագիծը չի կարող մեկօրյա ակցիաներով ավարտվել, դրանք պետք է լինեն շարունակական, ծրագրում ներառվեն այլ քաղաքներ, այլ գետեր: Շրջակա միջավայրի պահպանության միջազգային օրը հենց այն առիթն է, որ երևանցիներին տանելու է դեպի Կուր գետ՝ «Գետը Թբիլիսիում»:

 

Մեր վրաց գործընկերների հետ պայմանավորվեցինք, որ փոքր-փոքր կտորներով պետք է ուսումնասիրենք Կուր գետը՝ պատմությունից մինչև բնապահպանություն:

Կլոր սեղանն ավարտվեց նոր նախագծերի, առաջարկների մի հետաքրքիր փաթեթով:

Leave a Reply

Your email address will not be published.