Հրազդանի հունով մինչև Գինու կոմբինատի բարձունք

0

Այսօրը ինձ համար սովորական չանցավ։ Ինչպես գիտեք, երեկ կրթահամալիր ժամանեցին  Թբիլիսիի մեր  ընկերները` «Էկոտուր» միջազգային ստուգատեսին մասնակցելու համար։ Էկոտուրն այս տարի ուղղությունը փոխել է և իրականացվում է «Գետը քաղաքում» նախագծի տեսքով։
Մեր հյուրերի հետ ճամփա ընկանք դեպի «Նոյ» գինու գործարան։ Սկզբում լսեցինք այդ գործարանի հիմնադիրների հետ կապված հետաքրքիր տեղեկություններ, տեսանք միքանիդարյա պատմություն ունեցող նկուղները և գինով լի հսկայական տակառները։
Ես առաջին անգամ էի լինում այնտեղ։ Մեր վրաց ընկերները նույնպես առաջին անգամ էին լինում, և մեծ հետաքրքրությամբ միասին շրջում ու ծանոթանում էինք հարյուրամյա պատմություն ունեցող գործարանին։ Թանգարանում շրջելուց հետո հասանք շատ ավելի հետաքրքիր կետի։ Իջանք այդ հսկայական կառույցի խորքերը՝ գինու արբեցնող հոտի և հսկայական տակառների «ուղեկցությամբ»։ Իջանք շուրջ 15 մետր խորությամբ առաջին հարկը, որտեղ հանդիպեցինք անվանական տակառների։ Այդպիսի մեկական տակառ ունեին Լուկաշենկոն, Գուչչին։ Ներքևում տեսանք Երևանի պարիսպները, որի վրա դեռ նշմարվում էր Հին Երևանի պատկերը։ Բայց ինձ համար ամենահետաքրքիր վայրը 16-րդ դարի գաղտնի քարանձավային մի ճանապարհ էր։ [SLGF id=1476]Պարզվեց, որ այդ ժամանակաշրջանում գինեգործները խաղողը այդ ճանապարհով են բերել դեպի գործարան, որ կիզիչ արևը չփչացնի այն։ Այդ նկուղով գաղտնի ճանապարհը տանում է մինչև Երևանյան լճի Ամերիկյան դեսպանատան հատված։
Շատ գեղեցիկ տեսարան էր բացվում գործարանի վերին մասից՝ ջրանցքը, ծառերի խորքից նշմարվող Հրազդան գետի մի հատվածը, ձախ կողմից՝ Արարատը, աջ կողմից երևանյան մի փոքրիկ պատկեր՝ տներ, շինություններ։
Ահա և մեր փոքրիկ ճամփորդությունը։

Նյութը՝ Նինա Կարապետյանի (10-րդ դասարան)։