Արարչության չորրորդ օրը կրթահամալիրում

Ավագ չորեքշաբթին հիշատակն է արարչության չորրորդ օրվա:
Եվ Սեբաստացիների համար օրը սկսելը Արևմտյան լանջից կարծես բխում էր օրվա խորհրդից: Իրենց իսկ ձեռքով հարդարած լանջում հնչում էր երգն ու պարը՝ ինչպես աղոթքն առ Աստված:
Այնուհետև սկսվեցին նախագծային աշխատանքները՝ ըստ անհատական պլանի: Ինչպես միշտ աշխատանքային եռուզեռ էր Գարնանային ՏՏ ճամբարում: Հերմինե Անտոնյանի օգնությամբ այս անգամ ուսումնասիրում էինք Google drive-ի վերջին նորությունները: Նույն ոգևորությամբ շարունակվում են   Կրթահամալիրային լրատվություն նախագծային պարապմունքները Հասմիկ Ղազարյանի հետ: Այստեղ ևս մեկ անգամ անդրադարձանք ձայնագրիչին և դրա հետ ճիշտ աշխատանքին:
Ընդմիջումից հետո մեզ սպասվում է հանդիպում  Հայկական բնապահպանական ճակատի համակարգող՝ խորհրդի անդամ Լևոն Գալաստյանի հետ։ Դրանից հետո «Բարեկամություն» ճամբարի ամփոփումն է:

 

Կարծիք չկա