Պատումներ

Գարնանային մանկավարժական ճամբար.Մարտի 27

  Մարտի 27-ին  կրթահամալիրում  շարունակվում էր գարնանային  ճամբարը։ Ճամբարային  նախագծերին  շարունակում են  մասնակցել  Վրաստանի, Արցախի, Ջրափիի, Գյումրիի,  ինչպես  ևաև  Հայաստանի  տարբեր շարջաններից  ժամանած  խմբեր՝ մանկավարժներ,  ինչպես  նաև սովորողներ։

Օրը սկսվեց ընդհանուր  պարապմունքով՝ երգուսուցմամբ  և  պարուսուցմամբ։ Այնուհետև  նախագծերը  շարունակվեցին  ըստ անհատական  պլանի։

Դասավանդողների  մի  խումբ  մասնակցում էր  ՏՏ սեմինարին, որի ընթացքում  նոր լուծումներ էր առաջարկում Հերմինե Անտոնյանը: Սովորեցինք canva ծրագրով  այցեքարտեր պատրաստել և PDF  ծրագրի նոր հնարավորությունները։

Հաջորդ սեմինարը   լրատվության   վերաբերյալ  էր։ Այսօր  հերթը   ռադիոնյութերինն էր։ Սովորեցինք  վարվել  ձայնագրիչի հետ  և   հարցազրույց  վարել։ Հասմիկ Ղազարյանի սեմինարին զուգընթաց տեղի ունեցավ նաև թուրքերենի լրացուցիչ ուսուցում։

Օրը  կրթահամալիրում շարունակվում էր միմյանց  հաջորդող  նախագծերով։

Լուսաբանեցին Էլեն Քոքչյանը և  Աննա  Մարությանը։

 

 

  

Թողնել պատասխան

Կարծիք
Անուն*
Էլ․ փոստ*
Կայք*