Կարծիք չկա
Ճամբար, Մանկավարժական դպրոց

Ակտիվ դադար

Չնայած ուսումնական պարապմունքների դադարին` «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում շարունակվում է ակտիվ առօրյան:

Օրվա առաջին կեսը` մասնակից ուսուցչի օբյեկտիվից:

Օրվա ամփոփ պատկերը

Չնայած ուսումնական պարապմունքների դադարին՝  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում շարունակվում է ակտիվ առօրյան, և այսօր՝ մարտի 26-ը գարնանային ուսումնական ճամբարի առաջին օրն էր:
Օրը սկսվեց առավոտյան ընդհանուր պարապմունքով, որին մասնակցում էին նաև Վրաստանից, Արցախից և Հայաստանի տարբեր համայնքների դպրոցներից ժամանած խմբեր:

Ընդհանուր պարապմունքից հետո ուսուցիչներն անցան իրենց` անհատական պլանով նախատեսված նախագծային աշխատանքներին: Որոշ ուսուցիչներ զբաղված  էին հյուրերի ընդունելության և նրանց՝ կրթահամալիրի կյանքին ծանոթացնելու գործով։ Ավագ դպրոցի ղեկավար Մարթա Ասատրյանը մի խումբ սովորողների հետ մեկնեց ճամփորդության դեպի Վրաստան, իսկ մյուս դասավանդողներն անցան տարբեր նախագծային աշխատանքների:

Մի խումբ դասավանդողներ մասնակցեցին Հերմինե Անտոնյանի անցկացրած ՏՏ  դասընթացին, մի խումբը՝ «Կրթահամալիրային լրատվություն» նախագծային պարապմունքներին, ոմանք պարտիզապուրակային և սարալանջյան աշխատանքներ էին կատարում: Մի խոսքով, ինչպես տեսնում եք, ակտիվ ճամբարային կյանքը երբեք չի ավարտվում մեր Կրթահամալիրում…

Թողնել պատասխան

Կարծիք
Անուն*
Էլ․ փոստ*
Կայք*