«Արևելքի օրեր» նախագիծ

0

Թուրքական (ի դեպ, նաև`վրացական ) արդի գրականությունը վատ է ներկայացված հայալեզու համացանցում:

Բացը փոքր ի շատե լրացնելու նպատակով 11-րդ դասարանցիները կարդացել, թարգմանել և այսօր` Տիգրան Հայրապետյանի ծննդյան օրը, ներկայացնում են արդի թուրքական գրականության մի քանի նմուշներ:

Նազիմ Հիքմեթ Ռան- անգլերենից թարգմանությունը` Արեգ Գալոյանի

Օրխան Վելի— ռուսերենից թարգմանությունը` Աստղ Կիրակոսյանի

Բեժան Մատուռ— անգլերենից թարգմանությունը` Դավիթ Ստեփանյանի և Գոհար Հովհաննիսյանի

Ժամանակակից վրացական պոեզիա. Իոսեբ Նոնեշվիլի — ներկայացնում է Անգելինա Արզումանյանը, 9-րդ դաս.

10-րդ դասարանցիներ Գևորգ Հովհաննիսյանը և Էրիկ Նալբանդյանը թարգմանել և ներկայացնում են տեղեկատվական փոքրիկ ֆիլմեր Իրանի և Վրաստանի մասին: Ավարտին են մոտենում նաև «Թուրքիա» ֆիլմի աշխատանքները:

Իսկ իրանական, թուրքական, վրացական ռոք խմբերին ծանոթացել, թարգմանել և ներկայացնում է Աշոտ Դավիթավյանը, 9.2 դաս.:

O-Hum-ը իրանական ռոք խումբ է, ձևավորվել է Թեհրանում, 1998 թվականին: Խմբի երգերը արևմտյան ռոքի և իրանական ավանդական երգի խառնուրդ է: Նրանց ոճը անվանվեց «պարսկական ռոք»: Երգերի տեքստերը հիմնականում իրանական բանաստեղծներ Հաֆեզից և Ռումիից են:

Ավելին իմանալու և խմբի երգերը լսելու համար կարող եք օգտվել հետևյալ հղումից:

Mor ve Ötesi թուրքական ռոք խումբ Ստամբուլից է, հիմնվել է 1995 թվականին: 2008 թվականին խումբը  Եվրոտեսիլ մրցույթի ժամանակ  ներկայացրել է Թուրքիան` 136 միավորով զբաղեցնելով 7-րդ տեղը:

Mgzabrebi-վրացական երաժշտական խումբ, որը ստեղծվել է 2006 թվականին, Թբիլիսիում: Խումբը աշխատում է ավանդական վրացական երգեցողությունը համադրել ազգային նվագարանների հետ:

Իրանական, թուրքական, վրացական ֆիլմերը նայել և պատմում են` Արթուր Հովակիմյանը, Մելինե Մարտիրոսյանը, Արեգ Գալոյանը:

Լուսանկարում`  Նազիմ Հիքմեթ Ռան