Ընդհանուր պարապմունքի նախագիծ

0

Փետրվարի 25-մարտի 2
Ժամը՝  09.00-09.15
Մայր դպրոց՝ Մարմարյա սրահ

Ընդհանուր պարապմունքը եռամաս է՝ պարատուն-պարուսուցում, երգի ուսուցում, «Կարդում ենք»

Մասնակիցներ՝ Ավագ և Միջին դպրոցի սովորողներ, դասավանդողներ:

Շաբաթվա ընթացքում ուսուցանվող երգեր

  • Շախկըր շուխկըր
  • Քելե-քելե
  • Հաբրբան
  • Երկինքն ամպել է
  • Հոգևոր Հայստան նախագիծ- Հայր Մեր
  • Զատկական ծես- Կարկաչա,Ախ գարուն է

Ուսուցանվող պարեր

  • Սեբաստիո
  • Պոզարե
  • Պուդուդի
  • Կարնո քոչարի
  • Շավալի,խոշ բիլազիգ

Ընթերցանության նյութեր

Թումնայանական ընթերցումներ

Քառյակներ

Հէ՜յ ագահ մարդ, հե՜յ անհոգ մարդ, միտքդ երկար, կյանքըդ կարճ,
Քանի՜ քանիսն անցան քեզ պես, քեզնից առաջ, քո առաջ.
Ի՜նչ են տարել նըրանք կյանքից, թե ի՛նչ տանես դու քեզ հետ,
Խաղաղ անցիր, ուրախ անցիր երկու օրվան էս ճամփեդ։

*****

Էս է, որ կա… Ճիշտ ես ասում. թասըդ բե՛ր։
Էս էլ կերթա` հանց երազում, թասըդ բե՛ր։
Կյանքն հոսում է տիեզերքում զընգալեն,
Մեկն ապրում է, մյուսն ըսպասում. թասըդ բե՛ր։

*****

Արևելքի եդեմներին իջավ պայծառ իրիկուն,
Հեքիաթական պալատներում ըսպասում են իմ հոգուն.
Ի՜նչ եմ շինում էս ցեխերում, աղմուկի մեջ վայրենի…
Ա՜խ, թե նորից գըտնեմ ճամփան, դեպի էնտե՜ղ, դեպի տո՜ւն…

*****

Ազատ օրը, ազատ սերը, ամեն բարիք իր ձեռքին,
Տանջում, տանջվում, որոնում է ու դըժբախտ է նա կըրկին.
Է՜յ անխելք մարդ, ե՞րբ տի թողնես ապրողն ապրի սըրտալի,
Ե՞րբ տի ապրես ու վայելես էս աշխարհքը շեն ու լի։

*****

Ես շնչում եմ միշտ կենդանի Աստծու շունչը ամենուր,
Ես լսում եմ նրա անլուռ կանչն ու հունչը ամենուր.
Վեհացնում է ու վերացնում ամենազոր իմ հոգին
Տիեզերքի խոր մեղեդին ու մրմունջը ամենուր:

*****

Հազար տարով, հազար դարով առաջ թե ետ, ի՜նչ կա որ.
Ես եղել եմ, կա՜մ, կըլինեմ հար ու հավետ, ի՜նչ կա որ,
Հազար էսպէս ձևեր փոխեմ, ձևը խաղ է անցավոր,
Ես միշտ հոգի, տիեզերքի մեծ հոգու հետ, ի՜նչ կա որ։

Չարենցյան ընթերցումներ

Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց.
Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն։

Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց-
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց։

*****

Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում,


Ինչ որ լավ է՝ միշտ վառ կմնա.
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։
Մոխրացի՛ր արևի հրում,
Արևից թող ոչինչ չմնա, —
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։

*****

Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի.
Թե ուզում ես չսուզվել ճահճուտները անհունի —
Պիտի աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս:
Այնպե՜ս արա, որ կյանքում ո՜չ մի գանգատ չիմանաս,
Խմի՜ր թախիծը հոգու, որպես հրճվանք ու գինի.
Որքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի…

Երգի ուսուցումն ու նվագակցումները՝  Նելի Փիլոյանի, Անի Նավասարդյանի

Պարուսուցումը՝ Կայծեր պարային ակումբի

Ընթերցման կազմակերպիչներ՝ 

27.02- Ելենա Սարգսյան
28.02 — Նունե Մովսիսյան
1.03 — Հռիփսիմե Գալստյան
2.03 — Հասմիկ Թոփչյան