Հունվարի 31-ի գիշերային դիտումների մասին

Դիտումները կարելի է համարել կիսով չափ հաջողված: Չնայած նրան, որ “կապտաարնակարմիր” Լուսնի խավարումը չկարողացանք տեսնել ժամային տարբերության և ամպամածության պատճառով, բայց մենք կարողացանք հաջողությամբ տեսնել Լուսնի մակերեսը մոտիկից: Առաջին անգամ մենք տեսանք նրա եզրը լի լուսնային խառնարաններով, իսկ երկրորդ անգամ մոտիկից՝ կենտրոնական մասը, որտեղ ավելի շատ էր  Լուսնից լույսը արտացոլվում, բայց այդ մասից էլ երևացին շատ հետաքրքիր լուսնային տեսարաններ: Ամփոփելով կասեի, որ չնայած վատ եղանակի, մենք կարողացանք տեսնել Լուսինի մակերևույթը մի քանի անգամ մոտիկից և այդ տեսարանը հետաքրքիր էր:

Նյութը՝ Տիգրան Դանիելյանի բլոգից:
Խորհրդատու՝ Հասմիկ Նալբանդյան

Կարծիք չկա