Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ

Վերջին երեկոյան զբոսանքը Երևանում վրացիների հետ. Կասկադ, Գաֆէսճեան արվեստի կենտրոն, Ձմեռային այգի

«Եվ մենք ուզում էինք գնալ առանց այս ամենը տեսնելու՞»,- ճանապարհից առաջ վերջին երեկոն հանգստանալու և գնումներ կատարելու փոխարեն այնուամենայնիվ մեր ընկերները  գերադասեցին Երևանի մի հատված էլ տեսնել և չափսոսեցին: Իրոք թերևս ամենատպավորիչ երեկոն էր, նույնիսկ հագեցած օրվանից հետո հոգնած հյուրերը Կասկադ հասնելուն պես առույգացան ու  մի ակնթարթում արդեն ամենավերևում էին, չէին դադարում հիանալ թե կառույցով, թե քաղաքի տեսարանով, դե իսկ Գաֆէսճեան թանգարանով չհիանալ ուղղակի հնարավոր չէ..

Այնուհետև ոգևորված ճանապարհվեցինք դեպի Ձմեռային այգի, սահելու, բայց… պատկերացնո՞ւմ եք մեր և իրենց հիասթափությունը, երբ սահադաշտը գտանք դատարկ, իսկ սառույցը` հալված… Ինչ արած, ինչ-որ բան փոխել արդեն անկարող էինք, մնում էր միայն միմյանց հրաժեշտ տալ` նորանոր հանդիպումների խոստումներով ու ակնկալիքներով:

 

Թողնել պատասխան

Comment
Name*
Mail*
Website*