«Նկարում ենք Փիրոսմանի» նախագիծ. այց կրթահամալիր

«Հայ-վրացական կամուրջներ»  խորագրի ներքո կազմակերպված նոր նախագիծը՝ «Նկարում ենք Փիրոսմանի»-ն, ևս մեկ անգամ փաստում է, որ կրթահամալիրը ունի մեծ ներուժ ընդունելու վրաց հարևանների և ներկայացնելու Հայաստանյան կրթական հաստատությունների մեջ եզակի և նորարարություններով լի իր  բազմոլորտ միջավայրը:

Նյութն ամբողջությամբ կրող եք կարդալ Էլեն Քոքչյանի բլոգում:

Ավելին...

Գեղարվեստի «Հարթակում» «Նկարում ենք Փիրոսմանի» նախագծի մասնագետներն են

20.09, ժամը 13.30

Հյուսիսային դպրոց՝ «Հարթակ» ակումբ

Մասնակիցներ՝ մայրենիի,տեխնոլոգիայի դասավանդողներ,լրագողներ,սովորողներ

Ծրագրում

  • «Նկարում ենք Փիրոսմանի» նախագիծը կրթահամալիրում. երկօրյա աշխատանքի արդյունքները ներկայացնում են մասնագետները, սովորողները
  • համագործակցային նախագծեր, փոխայցելություններ
  • լրագրողների բլից հարցերը
Ավելին...

Educational trip to Teghenis

Read  the students’ coverings
Arman Martirosyan
Anna Harutyunian

 

 

Source of the picture: armgeo.am/teghenis

 

Ավելին...

Սովորողի ընտրությամբ գործունեության դասընթացներ. մանկավարժական սեմինար

10-12-րդ դասարաններում ընտրությամբ խմբերը հետևյալն են.

Գեղարվեստի կենտրոն

  1. թատրոն- 8 սովորող, դասավանդող Քնարիկ Ներսիսյան, վայրը՝ Հյուսիսային դպրոց՝թատրոնի լաբորատորիա
  2. գունանկար-8 սովորող, դասավանդող Կարեն Մկրտչյան, վայրը՝ Հյուսիսային դպրոց՝ գունանկարի արվեստանոց
  3. գծանկար- 10 սովորող,դասավանդող Գագիկ Չարչյան, վայրը՝ Հյուսիսային դպրոց՝ գծանկարի արվեստանոց
  4. լուսանկարչություն-9 սովորող, դասավանդող Անի Սարգսյան, կոնկրետ վայր չկա, Անիի աշխատանքը հիմնականում դրսում է
  5. ոսկերչություն-7 սովորող, թափուր
  6. կար ու ձև մոդելավորում-3 սովորող,դասավանդող Թերեզա,վայրը՝ Քոլեջ, միանում են քոլեջի խմբերին

Ավելին...

Խեցեգործության դասընթաց վրաց մասնագետների հետ

Դեռևս վաղուց մարդը սովորել է իր ձեռքի տակ եղած իրերով պատրաստել իրեն անհրաժեշտը: Մենք այժմ էլ օգտագործում ենք այպիսի իրեր, որոնց նախատիպը մեզ են հանձնել մեր պապերն ու նախապապերը: Ասում են, թե խեցեգործության նախնական արտադրությունը մարդը յուրացրել է կրակի գյուտից հետո` նոր քարի դարաշրջանում՝ մ. թ. ա. VII–IV հազարամյակներում: Սկզբում առավելապես պատրաստվել են կավե ամաններ, հետագայում՝ նաև շինանյութ՝ աղյուս, հախճասալիկներ, ծիսապաշտամունքային առարկաներ՝ տարատեսակ արձանիկներ, կրակարան, և այլն: 

Ավելին...

Պարատուն-պարուսուցում

Սեպտեմբերի 20, 2017թ.

Ծրագրում

  • «Երեք ոտք»
  • «Ծաղկաձորի»
  • «Կոմիտասի շորոր»
  • «Կարնո Քոչարի»

Ավելին...

Սևանը նորից չձանձրացրեց

Նորից նույն Սևանը, նույն վայրը, նույն մթնոլորտը, բայց… ամեն անգամ յուրահատուկ:

Ես սար բարձրացա, լողացի, կրկին տեսա աստղազարդ երկինքը, զգացի ինձ լիարժեք մարդ իմ հասակակիցների շրջապատում։

Նորայր Ասատրյանի և Գոհար Հովհաննիսյանի տպավորությունները` Լապտերում:

 

Ավելին...

Եթերում «Սուրհանդակ»-ն է

Այսօր կրթահամալիրի հյուրերն էին «Նկարում ենք Փիրոսմանի» վարպետության դասերի վրաց մասնագետները: Հանդիպման մանրամասներին  է անդրադառնում Անահիտ  Հարությունյանը:

 

Ավելին...

«Նկարում ենք Փիրոսմանի» նախագծի մասնագետները՝ կրթահամալիրում

Այսօր կրթահամալիրում հյուրընկալվել էին մեր բարեկամ և հարևան վրացիները: Որպես իսկական սեբաստացիներ` օրը սկսեցինք առավոտյան ավանդական պարապմունքով` ծանոթացնելով հյուրերին մեր ազգային երգուպարին: Շրջեցինք Մայր դպրոցում, եղանք մեր դպրոցի գրադարանում, որտեղ սովորողների պատրաստած կավե բաժակներով սուրճ խմելուց հետո ներկայացվեց նոր, հետաքրքիր մի ծրագիրը, որի նպատակն է՝ Հայաստան հրավիրել վրաց ժամանակակից գրողների, որոնց ստեղծագործություններն արդեն ծանոթ են մեր աշակերտներին: Հյուրերին ցույց տվեցինք մեր դպրոցի առանձնահատկությունները` թափանցիկ դասարաններ, առանց զանգի դասի մեկնարկ և ավարտ, անկաշկանդ, բաց միջավայր, պատմեցինք բլոգային ուսուցման մասին:...
Ավելին...

«Հնարավոր է երջանկություն գտնել նույնիսկ խավար ժամանակներում»

Ջոան Ռոուլինգը Հարրի Փոթերի մասին գրքերի աշխարհահռչակ հեղինակն է: Այդ գրքերը դարձան ամենավաճառվող շարքը և ոչ պակաս հայտնի ֆիլմերի հիմքը: «Ես ունեի պաշտելի դստերս՝ Ջեսիկային, մի հին գրամեքենա և մի մեծ գաղափար, — գրել է Ռոուլինգը: — Շնորհիվ այս ամուր հիմքի կարողացա վերադասավորել իմ կյանքը»: Հինգ տարվա ընթացքում նա սոցիալական նպաստառուի կարգավիճակից տեղափոխվեց բազմամիլիոնատերերի շարքը: Նրա երազանքը իրականացավ՝ Ջոանն իրեն տրված տաղանդից ստացավ այն ամենը, ինչ հնարավոր էր: Առաջարկում ենք ձեզ այդ տաղանդավոր կնոջ աֆորիզմները: Դուք կհավանեք նրա ձևակերպումների ճշգրտությունը:...

Ավելին...