Բաժին Ամառ 2017

«Ապագայի ճամբար» Անակլիայում. հաշվետվություն

Ճամբարի նախապատրաստական փուլ.

  • 25 հոգիանոց խմբի ձևավորում
  • անհրաժեշտ փաստաթղթերի(անձնագրի պատճե, ծնողի երաշխավորագիր, բժշկական թղթի քաղվածք թարգմանած,  առողջության միջազգային ապահովագրություն, լուսանկար, ծնողների և բնակության վայրի մասին տեղեկանք) հավաքում և հանձնում դեսպանատուն
  • երաժշտության, պարի պարապմունքներ, սպորտ, կավից իրերի պատրաստում
  • համացանցում ուսումնասիրություններ, ճամբարի մասին տեղեկության հավաքագրում
  • մշտական կապ դեսպանատան աշխ...
Ավելին...

Անակլիան

          Դեռ մեկ ամիս առաջ էր, որ ետ էի վերադարձել Զուգդիդի շրջանից,անցած անգամ այցելել էի Սվանեթի, Ուշգուլի և հետ վերադառնալիս  շրջել Զուգդիդիով: Այս անգամ եղա Անակլիայում գտնվող «Ապագայի ճամբար»-ում (Անակլիան մտնում է Զուգդիդի շրջանի մեջ): Ճանապարհին շատ ուշադիր հետևում էի ուղունկարծես արդեն սովորական ճանապարհ լիներ, դեռ չէի հասցրելմոռանալ այդտեղի ճանապարհները: Ինչևէ, ԹբիլիսիիցԱնակլիա հասանք 7 ժամում,

Ավելին...

«Ապագայի ճամբար»

«Ապագայի ճամբար» Անակլիայում: Կասեք մի քանով բնութագրի: Գլխումս այնքան բառեր են պտտվում, մտքեր, որ չեմ ուզում որևէ մեկը բաց թողնել: Սև ծով, նոր ընկերներ տարբեր երկրներից, լիդերներ, պարեր, խաղեր, երգեր, ժպիտներ, արցունքներ…

Անակլիայում անցկացրեցիք 7 հիասքանչ օրեր: Մեր առօրյա կյանքում ամեն ինչ այլ է, ազատ, մեր ուզածով, ու ահա այդ կյանքից հետո սկսում ես շարժվել ռեժիմով ու կանոններով: Իհարկե, դա մի քիչ անսովոր էր, բայց օրերի ընթացքում դա դարձավ հեշտ և զվարճալի:...

Ավելին...

«Ապագայի ճամբար» Անակլիայում. կլոր սեղան Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանի հետ

23.08, ժամը 12.00 

Մայր դպրոցի «Սեբաստիա» համերգասրահ

Կլոր սեղան հանդիպում Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանի հետ

Ծրագրում.

  • «Ապագայի ճամբար» Անակլիայում. ճամբարի մասնակիցների երաժշտական ողջույնը
  • Կրթահամալիրի տնօրենի խոսքը
  • Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանի խոսքը
  • Ճամբարայի քրոնիկոն-տեսանյութ
  • Ճամբարի պատասխանատուի, ճամբարականների տպավորությունները, պատումները, բլոգային անդրադարձ
  • «Ապագայի ճամբար» Անակլիայում...
Ավելին...

Մեորե գունդի կամ երկրորդ ջոկատը

Օգոստոսի 8-ին՝ գիշերը, կրթահամալիրի մի խումբ սովորողներով շարժվեցինք դեպի Անակլիա՝ մասնակցելու միջազգային ճամբարին։
Ճամբար հասանք հաջորդ օրվա երեկոյան ժամը ութին՝ շատ հոգնած ու ջարդված, բայց ամեն դեպքում բարձր տրամադրությամբ։ Ճամբարին մասնակցում էին թուրքեր, ադրբեջանցիներ, հայեր ու իհարկե վրացիներ։ Չնայած որ ճամբարը միջազգային էր, բայց ճամբարում ամեն ինչ տեղի էր ունենում վրացերենով՝ սկսած կազմակերպվող թրեյնինգներից, մինչև խաղերը։ Սա ինձ համար ճամբարի ամենամեծ բացասական կողմն էր։ Բայց չնայած լեզվական դժվարություններին, մենք ավելի ու ավելի էինք շփվում ու ծանոթանում տարբեր ջոկատների անդամների ու նաև ջոկատավարների հետ։...

Ավելին...

Տեղեկություններ «Ապագայի ճամբարի» մասին

Ճամբարն առաջին անգամ կառուցվել է 2005 թվականին՝ Վրաստանում՝ Սև ծովի ափին գտնվող Անակլիա ավանում նախագահ Միխայիլ Սահակաշվիլու կողմից, որը սկզբնական շրջանում կոչվում էր «Հայրենասերի ճամբար»: Սակայն 2008 թվականի օգոստոսի 17-ին՝ ռուս-վրացական պատերազմի ժամանակ, այն այրվել է: Բայց մեկ տարի անց կրկին վերակառուցվել է, որի վրա ծախսվել է շուրջ 200 հազար լարի: Վերակառուցումից հետո ճամբարն անցավ Վրաստանի Սպորտի և Երիտասարդության նախարարության ենթակայությանը և անվանափոխվեց ու դարձավ «Ապագայի ճամբար», իսկ ֆինանսավորումն իրականացնում է Վրաստանի Կրթության և գիտության նախարարությունը:...

Ավելին...

Սև ծովն ու կապույտ ալիքները կամ դեպի Անակլիա

Թբիլիսից դեպի Անակլիա ճանապարհը տևում է շուրջ 7 ժամ՝ 342 կմ։Երթուղին անցավ Գորի, Խաշուրի, Քութաիսի, Սամտրեդիա քաղաքներով։ Անակլիան մտնում է Զուգդիդի շրջանի մեջ և սահմանակից է Աբխազիային։ Սև ծովի ափին գտնվող այս քաղաքի մասին քչերը գիտեն։ Մինչև գնալը  ես էլ չգիտեի, ու այդ էր երևի պատճառը, որ ճանապարհն այդքան երկար էր թվում։ Թբիլիսից հետո եղանակը շարունակ փոխվում էր՝ մեկ ուժեղ շոգ էր,մեկ խոնավ։ Ճանապարհը նեղ էր, ոլորապտույտներով։ Մեքենան գնում էր դանդաղ, ու պատուհանից կարող էիր տեսնել ամեն ինչ։ Մեկ էլ կտեսնեիր՝ մի ամբողջ փողոց կավից իրերի վաճառակետեր են, մի քիչ ամայի ճանապարհից հետո կհանդիպես փայտյա իրերի վաճառասեղանի, ապա՝ պուրի հացի կետեր, հետո՝ ծաղիկներ։ Վերջինը գամակներն ու ճոճաթոռներն էին։ Երկար ճանապարհը ավարտվեց գույնզգույն պատերով, չորս կողմից դարպասներով փակված տարածքով։ Հասանք։ Զգաց...

Ավելին...

Բարեմաղթանքներով հրաժեշտ

Անակլիայի ճամբարականներն իրարից բաժանվեցին շապիկների վրա բարեմաղթանքներ գրելով։ Կրթահամալիրյան խումբը բացի մաղթանքներից նաև ուներ փոքրիկ նվերներ՝ բրուտանոցում պատրաստած կավից դրոշներ։ Հայաստանի դրոշով մագնիսները ճամբարականներն ու լիդերները մեծ սիրով ու ոգևորությամբ էին ընդունում։

Ավելին...

Մի անգամ Անակլիայում

Վերջին օրը առավոտյան արթնացանք, ժամը իննին նախաճաշեցինք, իրերը հավաքեցինք և իջանք ներքև: Սկսվեց ամենահուզիչ ու հետաքրքիր պահը․․․Ճամբարից հուշեր ունենալու համար շապիկների վրա գրեցինք տարբեր բարեմաղթանքներ: Մասնակիցների մի մասը ժպիտով, իսկ մյուսը՝ արցունքներով, իրար գրկելով, կատակելով ու իրար մինչ հանդիպում ասելով՝ ճամփա ընկանք դեպի Հայաստան:

Նյութն ամբողջությամբ կարդացեք Մելինե Մարտիրոսյանի բլոգում:

 

Ավելին...

Կեսգիշեր Երևանում ու լուսաբաց Թիֆլիսում

Առաջին օրն էր, պիտի շարժվեինք։ Գիշեր, մու՜թ։ Տանից դուրս եմ գալիս. դեռ լույսերը վառվում են։ Կամ գիշերային լույսերն էին կամ լուսինը՝ չեմ հիշում։ Հասանք Սբ․ երրորդության եկեղեցու մոտ։ Դեռ մարդ չկար։ Սպասեցինք, մինչև հավաքվեն։ Ոչ մի արտասովոր բան, միայն թե շատ էր շոգ։ Շատ էի ոգևորվել, որ հենց գիշերով էի ճամփա ընկնելու։ Առաջին անգամ էր, ու ինձ համար շատ հավես ու հաճելի էր դիմավորել կեսգիշերը Երևանում ու ճանապարհել նրան արդեն Թիֆլիսում։
Նստեցինք մեքենաներն ու առաջ շարժվեցինք։ Վերցրի ականջակալներս, միացրի հեռախոսին.. միացրի սիրելի երգս ու սկսեցի նայել լուսնին։ Հա՛, ես էդպես էլ չքնեցի։ Մտքերով էի, իմ մեջ․․․ Սև կետերն էի աշխատում հանել միջիցս լուսնի միջոցով։ Ամբողջ ընթացքում նայում էի ճանապարհին, նկարներ անում ու նայում էդ սև ու անհետաքրքիր պատկերին։ Բայց էդ անհետաքրքիր պատկերները իմ զբաղվելիքն էին։ Դրանց մասին գրում էի, երևի էդպես էլ չհրապարկեմ․․․բայց իմացեք, որ ճանապարհը ամենագունեղն էր, որ ես տեսել եմ երբևէ։

Ավելին...