Բաժին Շրջանավարտ 2017

Շնորհակալություն Մարտին Միսակյանի մայրիկից

Ահա և վերջ։ Կյանքի ևս մեկ փուլ անցանք։ Ատեստատները վերցնելուց հասկացա, որ ինձ այլևս չեն զանգի անհանգստացած ընկեր Լիլիթն ու ընկեր Լուսինեն զգուշացնելու համար թե Մարտինը դասի չէ, կամ էլ թե տեսել են առավոտյան, բայց այդ ժամի առարկային չի նստել։ Ես էլ համարյա խուճապահար զանգում էի տղայիս.
— Որդիս ո՞ւր ես։
— Մամ ջան, մի անհանգստացի, երաժշտական լաբորատորիայում ենք ընկեր Կայի հետ։
… Ու էլ չասեմ, որ մի կողմից ուրախանում էի, իսկ մյուս կողմից բարկանում, որ չի զգուշացրել։
Դե ի՞նչ ասեմ, երաժշտությունը ունի նման հատկություն՝ այն է գերել և իր ետևից տանելը։ Չեմ կարող մեղադրել… ինքս էլ եմ այդպիսին եղել ուղղակի իմ տարերքը գրելն էր, ու թեև ֆիզիկապես դասերին ներկա էի լինում, բայց միտքս սավառնում էր հեռավոր, չլսված ու չտեսնված աշխարհներում…երբեմն էլ գրիչս չէր

Ավելին...

«Ցտեսություն-ցնծություն» 2017

Նկարահանումը՝ Մարիաննա Հապետյանի, Սուսան Ամուջանյանի
Մոնտաժը՝ Անի Սարգսյանի
© Սեբաստացի TV 2017

Ավելին...

Շրջանավարտները «Ժայռ» ճամբարում

Լուսանկարները` Նարե Ղալամքարյանի, Անի Սարգսյանի
© Սեբաստացի TV 2017
Ավելին...

Հրավիրում է Արեգ Տոնոյանը

Մայիսի 25- ին, ժամը 13.00-ին
Հրավիրում է Արեգ Տոնոյանը

Վայրը ՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Փոքր դահլիճ

Ծրագրում`

Ընթերցում.

  • Դերենիկ Դեմիրճյան- « Հայը »
    Համո Սահյան- «Նեղվում եմ», «Լինում են պահեր», «Ախ նորից բարի ճամփա»:

Մոնո ներկայացում

  • « Մտորումներ». բեմադրությունը Արեգ Տոնոյանի
Ավելին...

Շրջանավարտների ճամբար Սևանում

Ճամբարի բովանդակությունը

  • հայրենագիտություն
  • բնապահպահնական խնդիրներ,էկոակցիա
  • բարձունքի հաղթահարում
  • ռազմամարզական պարապմունքներ
  • «Գետը քաղաքում» նախագիծ՝ Հրազդանի ակունքը
  • Շրջանավարտների տոնական ընթրիք
  • «Ժայռ » ռազմամարզական շուրջտարյա ճամբարի պաշտոնական բացում

Ճամբարից հետ սովորողները ներկայանում են պատումներով,ռադիոնյութերով, ֆոտոշարերով

26.05

Մեկնումը՝ 14.00, Մայր դպրոցից

15.30                        ժամանում

15.30-17...

Ավելին...

Շրջանավարտի ցուցահանդես. «Աշխարհներ»

Առավոտից երկար-բարակ տեքստեր էի մտածում, գրմրում  էն մասին, թե ոնց եմ ես սկսել նկարել, ինչի եմ սիրել-սիրում նկարչությունը, արվեստը: Մի խոսքով՝ նախաբան էի մտածում հրավերի համար, բայց… այդ մասին կխոսեն իմ ստեղծած ամենատարբեր կերպարները, որոնք ապրում են իմ աշխարհներում: Իսկ նկարչությունն ինձ տալիս ա էդ ամենը «էմմայավարի» պատկերելու հնարավորությունը:

Այսպիսով՝

Մայիսի 22-ին, ժամը 13:00-ին ձեզ սիրով սպասում  եմ Գեղարվեստի «Հարթակ» ակումբում: Իմ աշխատանքների հետ կտեսնեք նաև իմ կրտսեր ընկերնե...

Ավելին...

Շրջանավարտներն Հրազդանն ի վեր

«Գետը քաղաքում» նախագծի շրջանակում շրջանավարտների մեր խումբը  պատվելի Թամարի հետ այսօր քայլարշավ կատարեց դեպի Զանգվի ձոր՝ Մանկական երկաթուղու հատված։
Քայլքն սկսեցինք  թունելի մոտից։ Առավոտից  եղանակն անձրևոտ էր,  բայց այն չխանգարեց մեզ վայելելու Զանգու գետի քչքչոցն ու ձորի կանաչ գեղեցկությունը։ Քայլեցինք գետն ի վեր,  հետո՝  գետն ի վար, ամեն քար ու թուփ  դիտեցինք:  Ուրախությամբ պիտի ասեմ, որ տարածքը աչքի էր ընկնում իր մաքրությամբ։ Ինչ էլ որ նկատեցինք, հավաքեցինք, լցրինք մեր տոպրակը: Մանկական երկաթուղու գնացքը աշխատում էր ու շատ երեխաների ման տալիս գնացքով: Մենք էլ նայում ու մեր մանկությունն էինք հիշում: Հետո էլի քայլեցինք, կատակեցինք, զրուցեցինք, մեր բրդուճներն անուշ արեցինք, ու տրամադրություններս ավելի բացվեց, ու սկսեցինք Թումանյան, Սահյան արտասանել։
Մի խոսքով, շրջանավարտների մեր խումբը մի օր էլ միասին ապրեց ու վայելեց շրջանավարտի ճամբարի հերթական օրը։
Պատումը` Դիանա Հարությունյանի, Ավագ դպրոց, շրջանավարտ

Ավելին...

Շրջանավարտ 2017. ինքնագիր-ռեզյումե #2

Բարև՛, ես շրջանավարտ Սուրեն Կարապետյանն եմ: Կրթահամալիրում  սովորում եմ  Միջին դպրոցից: Կրթահամալիրային իմ ուսումնառությունը եղել է շատ հետաքրքիր, բազմաժանր: Այն սովորողներից եմ, ով օգտվել է կրթական ծրագրի բոլոր հնարավորություններից…

Կարդացե՛ք շրջանավարտ Սուրեն Կարապետյանի բլոգում:

Ավելին...

Ես ներկայանում եմ

Չգիտեմ՝ ինչից սկսեմ, ինչով վերջացնեմ: Չեմ հասկանում` պիտի ասեմ՝ վերջապես, թե՞ ցավոք սրտի… Ինչքա՜ն սպասված տարի, ի՜նչ հետաքրքիր կարգավիճակ՝ շրջանավարտ: Կրթահամալիրս «լքելու» ժամանակն է եկել, պայմանականորեն հեռանալու՝ հետևում թողնելով անմոռանալի տարիներ: Պիտի «ցտեսություն» ասեմ իմ արտասովոր դպրոցական կյանքին, Դիջիթեքին, Էկոտուրին, առավոտյան ընդհանուր պարապմունքներին, մեդիաուրբաթներին, բայց ոչ երբեք…
Կարդացե′ք շրջանավարտ Վարդան Վարդանյանի բլոգում:...

Ավելին...

«Շրջանավարտ 2017. ինքնագիր-ռեզյումե» #1

Գիտե՞ք, կար ժամանակ , երբ ես մտածում էի, որ կմեծանամ, և իմ մտքերն ավելի հասուն կլինեն, արարքներս՝ ճիշտ, գործերս՝ արժեքավոր։ Հետո ես ավարտեցի հիմնական դպրոցն  ու  հայտնվեցի Սեբաստացու Գեղարվեստում ։ Փոխվեցին նախ մտքերս, հետո՝ նաև գործերս։ Բայց քանի որ բացի նկարելուց  ես նաև  փաստեր  եմ  սիրում , չեմ ուզում մերկապարանոց հնչի իմ խոսքը․ որոշել եմ`   իմ աչքի տեսածը դառնա ձեր աչքի տեսածը․

2014- սեպտեմբերն է․ մի քանի օրվա սան եմ։ Գյոթեի անվան ինստիտուտի նախաձեռնությամբ մեր դպրոցում վար...

Ավելին...