Բաժին Բանգլադեշյան պլեներ

Մտորումներ հանդիպումից հետո

Առաջին կաթիլի հետ անձրևի սպանվեց ամառը.
թրջվեցին բառերը, որ ծնվել էին աստղազարդից,
Բառերն այն բոլոր, որ ունեին հատուկ և միակ նշանակետը – Քե՛զ:
Ինչպես էլ բացենք թևերը մեր,
այժմ մեզ հաշվի չի առնում ժամանակը…

Ավելին...

Երաժշտական փառատոն, օր չորրորդ

Այսօր «Սեբաստացիներ» համերգասրահում երաժշտական փառատոնի հերթական համերգն էր: Ելույթ էին ունենում թե մեր երաժշտական դպրոցի, թե այլ դպրոցների սովորողներ: Շատ տպավորիչ էր Փարաքարի երաժշտական դպրոցի սան Արամ Պետրոսյանի ելույթը: Նա կատարեց Շոպենի պրելյուդներից մեկը և Արամ Խաչատրյանի ստեղծագործություններից: Ելույթ ունեցավ նաև մեր քոլեջի երգչախումբը Մարինե Մկրտչյանի եղակավարությամբ: Համերգին մասնակից կատարողները սիրով ու պատասխանատվությամբ էին կատարում հայ և օտար կոմպոզիտորների ստեղծագործությունները: Այդ էին վկայում հանդիսատեսի` նրանց ուղղված  ջերմ ծափողջույնները:...

Ավելին...

Մոնոներկայացում. «Ներսս ջուր է լցվել»

Հունիսյան պլեները հունիսի արևի պես թեժ է։ Հայաստանյան «անպատկառ» արևի տակ մեր վրացի գործընկերների հետ քայլում ենք դեպի Գեղարվեստի դպրոց, որտեղ էլի Դիանա Տատինցյանն իր թատրոնի ուսուցչ Քնարիկ ներսիսյանի հետ մեզ նոր փորձության է ենթարկելու։
Հունիսի 15-ի կեսօրը բոլոր օրենքներով պիտի վտանգավոր շոգ լիներ, բայց այսօր ջավախեցիներն իրենց հետ բերած քամին շաղ տվեցին ծիրանենիների մեջ, և մենք հանգիստ դիտեցինք պլեներային ներկայացումը։
Դիանան ինչ ասես՝ ...

Ավելին...

Օտար լեզվի քննություն. անգլերենի հարցաշար

 

 

Examination Card 1.

Task 1. Present the English section of your blog, answer the teachers’ two questions.

 

Task 2. Choose any item you want from the English section of your blog and talk about it.

 

Task 3. Do the tasks.

  1. Imagine a scene in a park. Write the sentences in the Present Simple, Present Continuous and Present perfect tenses.
  2. We / just / get / to the park.
  3. The children / run / around the park
  4. They / often / come / to this park.
  5. An old man / sleep / on a bench.
  6. Some boys / ride a bike / along the path.

Ավելին...

Հատում ենք հասարակածը

Այսօր հասարակածը հատեց հերթական բանգլադեշյան պլեները. դժվար է ասել, թե ինչով է առանձնանում այն նախորդ տարիների նույն ժամանակահատվածում կազմակերպված պլեներներից
Ավելին...

Փառատոնային շաբաթ. օր երրորդ

Ավագ դպրոցի ընթերցասրահում դասավանդողների խումբը

Ավելին...

Ամառային ընթերցանություն ևֆիլմերի դիտում

Ամառը ամենալավ շրջանն է  հանգիստն ու ուսումը մեկտեղելու համար: Տարվա ընթացքում չհասցրածը լրացնելու լավ շրջան է: Ուստի առաջարկում ենք ձեզ ամառը ավելի հետաքրքիր և արդյունավետ դարձնելու համար դիտել անգլերեն լեզվով հետևյալ ֆիլմերը՝ ֆիլմ 1, ֆիլմ 2, ֆիլմ 3 և կարդալ՝ Short stories :

Ցանկանում ենք բարի դիտում և հետաքրքիր ընթերցում:

Առաջարկում են Լուսինե Ալեքսանյանը, Արփինե Մանուկյանը, Մելինե Մարտիրոսյանը և Մարգարիտա Մանվելյանը:

Ավելին...

13 հունիսի, Բանգլադեշյան պլեների երկրորդ օր, Թատերական փառատոն

Այս օրերին կրթահամալիրում անցկացվող Թատերական փառատոնի շրջանակներում Գեղարվեստի դպրոցում այսօր ներկա գտնվեցինք երկու հետաքրքիր ներկայացման: Ներքին բակում վեցերորդ դասարանցիները ներկայացրեցին Աթաբեկ Խնկոյանի  «Վատ ընկերը» հեքիաթի բեմականացումը: Կարճ, բայց դինամիկ և ուրախ ներկայացումը բամադրել էր ընկեր Անուշը` երեք սեբաստացի սովորողների մայր, որը ցանկանում է մուտք գործել կրթահամալիր որպես դասավանդող:

Երկրորդը` շրջանավարտ Արեգ Տոնոյանի  ներկայացումը, ...

Ավելին...

Ինչպես են պատրաստվում տիկնիկները. վարպետության դաս Սամվել Խոդիկյանի հետ

Գեղարվեստի դպրոցի ներքին բակում այսօր  տեղի ունեցավ տիկնիկային թատրոնի համար տիկնիկների պատրաստման վարպետության դաս: Իր հմտությունների և փորձի մասին պատմում էր Ախալքալաքի “Պույ-Պույ” տիկնիկային թատրոնի ղեկավար Սամվել Խոդիկյանը: Մասնագիտությամբ ինժեներ տեխնոլոգ թատրոնի հիմնադիրն ու ղեկավարը պատմեց այն դժվարությունների մասին, որ ստիպված է եղել հաղթահարել իր տիկնիկային թատրոնը հիմնելու համար և այն հաջողությունների մասին, որոնց կարողացել է հասնել, ինչպես նաև ներկայացրեց տիկնիկների պատրաստման եղանակները:...

Ավելին...

«Մեկ կադր, մեկ հայացք» փառատոնից

Դիտում էինք Համո Բեկնազարյանի «Տունը հրաբխի վրա» համր ֆիլմը՝ կենդանի նվագակցությամբ (Կայ Խաչատրյան և ընկերներ)։ Զրույց խմբի անդամ Շողակաթ Վարդանյանի հետ։

Ավելին...