Բաժին Մրցանակակիրներ

Գնացինք, հաղթեցինք, եկանք

Կսկսեմ նրանից, որ ապշած եմ 3 մրցանակակիր ունենալու փաստից։ Մրցույթից մեկ օր առաջ մենք՝ Նորայրը, Սիրանուշը և ես, մեր ընդհանուր չատով տեղեկություններ էինք փորփրում «Սինոփսիսի» մասին։ Կարծում եմ՝ շատ օգնեց մեր կատարած աշխատանքը, թև ես ամեն անգամ մոռանում էի«Սինոփսիսի» տնօրենի անունը։

Արդեն հարցազրույցի պահն էր։ Բոլորս նստած էինք տարօրինակ բազկաթոռների վրա ու անհանգիստ սպասում էինք, թե երբ է մեր ընկերներից մեկը դուրս գալու, որ պատմի ինչ էր կատարվում այնտեղ։ Հանկարծ ասեցին, որ հաջորդը ես եմ։ Բարձրացա երկրորդ հարկ, որտեղ էլ լինելու էր հարցազրույցը։ Ավելի անհանգիստ...

Ավելին...

Ես շատ գոհ եմ

 

Քանի որ «Սինոփսիս Արմենիա»-ում հարցազրույցն անցավ հաջող, հանձնաժողովի անդամները որոշեցին  ինձ խրախուսել` տալով «Հանձնաժողովի համակրանք» մրցանակը:Ես շատ ուրախ եմ դրա համար և գնահատում եմ այն, որովհետև նրանք ուղղակի կերպով ինձ հասկացրին, որ ցանկացած դեպքում ոչ ստանդարտ վարվելակերպն ու մտքեր ունենալը նույնպես խրախուսվում է:

Նորայր Ասատրյանի նյութը` Լապտերում:

Ավելին...

ՏՏ ոլոտում ՀՀ նախագահի ամենամյա պարգևի մրցանակակիրներն արդեն հայտնի են

«Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի շենքում ավարտվեց ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգևի մրցանակաբաշխության  Մխիթար Սեբաստացի կրթահամալիրրի մասնակիցների հարցազրույցը:

Մրցանակաբաշխության հիմնական նպատակը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում լավագույններին ճանաչելն ու խրախուսելն է: Պարգևները շնորհվում են այն ուսանողներին և աշակերտներին, ովքեր ունեն բարձր առաջադիմություն, ակտիվորեն մասնակցում են ՏՏ ոլորտի և բնական գիտություններից տարբեր օլիմպիադաներին և մրցույթներին, գիտական հոդվածների հեղինակներ են, ունեն բազմակողմանի գիտելիքներ և այլ տաղանդներ, ինչպես նաև ակտիվ են հասարակական կյանքում և ներգրավված են համայնքային կամավորական ծրագրերում:...

Ավելին...

Ես ՏՏ ոլորտում Նախագահի մրցանակի հավակնորդ եմ

Փորձում եմ անընդհատ ներկայանալ տարբեր ասպարեզներում, հաճախ եմ մասնակցում տարբեր մրցույթների և նախագծերի, օրինակ՝ «Բնագիտատեխնիկական ստուգատես», «Դիջիթեք», «Financial literacy for youth», «Generation z» և այլն, որտեղ  ունեցել եմ հաղթանակներ: Վերջին հաղթանակս հենց մի քանի շաբաթ առաջ էր՝  Կենտրոնական բանկի կազմակերպած  ֆինանսական  մրցույթում: Մասնակցել եմ այս տարվա անգլերենի օլիմպիադային, իսկ մեր կրթահամալիրի կազմակերպած առարկայական ֆլեշմոբներին մասնա...

Ավելին...

Ես ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի մրցանակի հավակնորդ եմ

Սիրում եմ հեծանիվ քշել, մասնակցել եմ հեծանվաարշավների:

Աշխատում եմ մեր կրթահամալիրի գրադարանում՝ սկանավորում և կատալոգավորում եմ գրքերը: Գրադարանում կազմակերպում ենք քննարկումներ, հրավիրում ժամանակակից գրողների, որոնց ես մասնակցում եմ և լուսաբանում իմ բլոգում, օրինակ՝ <<Գարուն>> ամսագրի խմբագիրը՝ մեր գրադարանին հյուր:

Գրում է Սիրանուշ Ասատրյանը:

Ավելին...

Ես ՏՏ բնագավառում ՀՀ նախագահի կրթական պարգևի հավակնորդ եմ

Ողջույն: Ես՝ Արման Մարտիրոսյանս, 16 տարեկան եմ: Սովորում եմ «Մխիթար Սեբաստացի»կրթահամալիրի 11-րդ դասարանում: Հետաքրքրված եմ լեզուներով, երաժշտությամբ, բնական գիտություններով և նորագույն տեխնոլոգիաներով: Տիրապետում եմ երեք օտար լեզվի՝ ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն, նաև սովորում եմ վրացերեն: Յոթ տարի հաճախել եմ Ալեքսանդր Սպենդիարյանի երաժշտական դպրոց. ավարտել եմ դաշնամուրային բաժինը: Սիրում եմ դիտել և ինքս նկարահանել ֆիլմեր և տեսանյութեր:

Տեղեկատվական տեխնոլոգիան կարևորագույն դեր է խաղում իմ կյանքում, այն նաև իմ հաջողությունների մեծագույն գրավականն է:

Ավելին...

Ես նախագահական մրցանակի հավակնորդ եմ

Ես Դիանա Տատինցյանն եմ, 16 տարեկան եմ ու սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում: Մինչ այդ տարրական կրթությունս ստացել եմ Լև Տոլստոյի անվան ռուսական ուղղվածությամբ դպրոցում, հիմնական կրթությունս՝ Վարդգես Պետրոսյանի անվան անգլիական ուղղվածությամբ դպրոցում:

Հիմնական դպրոցս ավարտել եմ գերազանցության մակարդակի գնահատականներով, գովասանագրեր ունեմ սովորածս 9 տարիների համար։ Իսկ մի քանի տարի առաջ՝ դեռևս հիմնական դպրոցում, մասնակցել եմ «Կարմիր խաչի» նախաձեռնած մրցույթին՝ աղետների ու ճարտարապետության շուրջ...

Ավելին...

Ես ՀՀ նախագահի մրցանակի հավակնորդ եմ

Ես Հուրի Իսկանյանն եմ: Սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Ավագ դպրոց-վարժարանի 10-րդ դասարանում: Բլոգավար եմ, դաշնակահարուհի և ապագա բժիշկ: Ծնվել եմ Սիրիայի մայրաքաղաքում՝ Դամասկոսում, մինչև 5-րդ դասարան սովորել եմ  տեղի Կ.Կ. Սահակեան վարժարանում: Սիրիայի քաղաքական խնդիրների պատճառով տեղափոխվել ենք Լիբանան, մեկ տարի Ազգային Եղիշէ Մանուկեան քոլեջում սովորելուց հետո եկել եմ Հայաստան:

6 տարի շարունակ և՛ Սիրիայում, և՛ Լիբանանում իմ գնահատականներով եղել եմ իմ դպրոցների լավագույն սովորողը:

Ավելին...

Ես ՀՀ նախագահի մրցանակի հավակնորդ եմ

Ներկայանամ. անունս՝ Մերի, ազգանունս էլ՝ Երանոսյան: Տասնհինգ տարեկան եմ: Սիրում եմ նկարել, կարդալ, ճամփորդել, վոլեյբոլ խաղալ, լուսանկարել, քիչ թե շատ բլոգավար էլ  եմ: Ունեմ իմ ուսումնական բլոգը: «Շողակն» պատանեկան ամսագրի գլխավոր խմբագիրներից մեկն եմ եղել, այնուհետ` «Լապտեր» էլեկտրոնային հանդեսի խմբագիր-համակարգողը:

Արդեն որոշել եմ մասնագիտությունս՝ բժիշկ եմ դառնալու: Հետաքրքրված եմ նաև կենսաբանությամբ և քիմիայով:

Ավելին...

Կրթահամալիրի մրցանակակիրներ

Կրթահամալիրի 2017թ. մրցանակներ

«Մխիթար Սեբաստացի»
2017թ.
2016թ.
սովորողներ՝ Տիգրան Աբրահամյան, Արման Մարտիրոսյան
2015թ. Նունե Մովսիսյան՝ դասավանդող, սովորողներ՝ Աննա Մաթևոսյան, Նարե Ղալամքարյան, Արտակ Նշանյան

«Հակոբ Հակոբյան» 

2017թ.

2016թ. Վարդան Վարդանյան՝ սովորող
2015թ. Գնել Հարությունյան (կրթահամալիրում «Ռոբոտիքս» ակումբի  վերկանգնման և ինժեներատեխնիկական ստեղծագործության ծրագրում մեծ թվով տարատարիք սովորողներ ներգրավելու համար), սովորող Ռաֆայել Վարդանյան («Սովորենք ֆիզիկան փորձերով» ֆիլմաշարի համար)...

Ավելին...