Բաժին Ամսագրեր

Ներկայացնում է «Լապտերը»

Թող որ շողանք…

Ես բոլորին կտանեի իմ պատրանքների անիրական աշխարհը, բայց սա իմ հորինած պատմությունն է, որտեղ անկշիռ են մտքերն ու անհաշվելի են կիլոմետրերը: Հորինեցի այս մեկը՝ իմ ուզածը, որպեսզի արևը միշտ տեղ ունենա շողալու: Ու շողա բոլորի սրտերում…

Մերի Երանոսյան «Թող որ շողանք»

Աստղ Կիրակոսյան «Դու չես, չէ…»

Գոհար Հովհաննիսյան «Վախի մեղեդին»

Մարգարիտա Մանվելյան «Վախը ստիպում է»

Հուրի Իսկանյան «Երբ գալիս է պահը»

Լուսանկարը` Մերի Երանոսյանի էջից...

Ավելին...

Հետաքրքիր փաստերի շարք

Բիգ Բենի, տիեզերական խոհանոցի, շվեյցարական պանրի ու Դիանայի մասին թարգմանում են 12-րդ դասարանցիները։ 

Խորհրդատու՝ Իրինա Ապոյան

Ավելին...

Սևանը նորից չձանձրացրեց

Նորից նույն Սևանը, նույն վայրը, նույն մթնոլորտը, բայց… ամեն անգամ յուրահատուկ:

Ես սար բարձրացա, լողացի, կրկին տեսա աստղազարդ երկինքը, զգացի ինձ լիարժեք մարդ իմ հասակակիցների շրջապատում։

Նորայր Ասատրյանի և Գոհար Հովհաննիսյանի տպավորությունները` Լապտերում:

 

Ավելին...

«Հնարավոր է երջանկություն գտնել նույնիսկ խավար ժամանակներում»

Ջոան Ռոուլինգը Հարրի Փոթերի մասին գրքերի աշխարհահռչակ հեղինակն է: Այդ գրքերը դարձան ամենավաճառվող շարքը և ոչ պակաս հայտնի ֆիլմերի հիմքը: «Ես ունեի պաշտելի դստերս՝ Ջեսիկային, մի հին գրամեքենա և մի մեծ գաղափար, — գրել է Ռոուլինգը: — Շնորհիվ այս ամուր հիմքի կարողացա վերադասավորել իմ կյանքը»: Հինգ տարվա ընթացքում նա սոցիալական նպաստառուի կարգավիճակից տեղափոխվեց բազմամիլիոնատերերի շարքը: Նրա երազանքը իրականացավ՝ Ջոանն իրեն տրված տաղանդից ստացավ այն ամենը, ինչ հնարավոր էր: Առաջարկում ենք ձեզ այդ տաղանդավոր կնոջ աֆորիզմները: Դուք կհավանեք նրա ձևակերպումների ճշգրտությունը:...

Ավելին...

Ներկայացնում է Առականին

Մայրամուտը Արտանիշում, լուսանկարը` Միքայել Առաքելյանի

Քահանան ու ծառան

Յուղի հետքեր

Թարգմանությունը` Միքայել Առաքելյանի

Արահետը

Ինչ է ջուրը

Թարգմանությունը` Արտակ Նշանյանի

Երկու հոգեբան

Վիժում

Թարգմանությունը` Գեորգի Թևոսյանի

Ավելին...

Խաչվերաց կամ Սուրբ խաչ

Սեպտեմբերի 17-ին Հայաստանյայց եկեղեցին տոնում է Խաչվերացը:

Խաչվերացը մեր եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է:

Այն Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին:

Մանե Գևորգյանի պատրաստած ձայնանյութը` Կանթեղում:

Կարող եք ծանոթանալ նաև` Խաչվերաց կամ Սուրբ խաչ

 

 

Ավելին...

Անվերադարձ պահեր

…և կգա մի օր, որ կմնա մի օր, ու ամբողջ կյանքը կդառնա մեզ համար տարողունակ ու լիքը մի պահ։

Նորայր Ասատրյանի նյութը` Լապտերում:

Ավելին...

Ես կանգուն եմ

Ես վազող մարդկանցից եմ, միշտ վազել եմ երազանքներիս, նպատակներիս, ամենաթանկ բաների ետևից, իսկ հիմա վազում եմ, որ հասնեմ ավարտին:

Դիանա Տատինցյանի նյութը` Լապտերում:

Ավելին...

Դու նման ես աշնան…

Աշնան տխրություն պատճառը տերևն է։ Տերևի տխրության պատճառն էլ՝ սերը։ Սերն անգին է` ինչպես… դու։ Դու նման ես աշնան…

Աստղ Կիրակոսյանի նյութը` Լապտերում:

Ավելին...

Դերդ սպասում է քեզ

Ճշմարտությունն է ամենասարսափելին ու զորեղը։ Այդ նա կարող է տակնուվրա անել ամեն ինչ վայրկյանների ընթացքում։ Այդ նա կարող է միացնել և բաժանել հավերժ, կոտրել և բարձրացնել ամպերից վեր։ Քանի դեռ ապրում ես կեղծիքի մեջ՝ աչքերդ փակ, քեզ մնում է միայն ծիծաղել։

Մարգարիտա Մանվելյանի նյութը` Լապտերում:

Ավելին...