Blog Archives

Աշխարհագրությունը ճակատագիր է. Վանուհի Վահանյան

Տե՛ս այստեղ:

 

Ավելին...

Վանուհի Վահանյանի հետ հանդիպման մասին

Կրթահամալիրի հյուրն այսօր գերմանագիր  գրող, թարգմանիչ, սցենարիստ Վանուհի Վահանյանն էր։ Հանդիպման սկզբում ծանոթացանք իրար հետ, նա թեթևակի անդրադարձ կատարեց  իր գործունեությանը, որից հետո անցում կատարեցինք գործնական փուլին, երբ սովորողները ներկայացրին իրենց թարգմանությունները, և խմբային ուղղումներ կատարեցինք մասնագետի հետ։ Հմուտ թարգմանիչը մեզ ուղղորդում էր՝ ո՛ր թարգմանության դեպքում շեշտը ինչի՛ վրա դնել: Ծանոթացանք Վանուհի Վահանյանի թարգմանություններից մի քանիսին, իմացանք, որ թարգմանել է Հրաչ Թամրազյանի բանաստեղծությունները, որ շուտով կտպագրվեն Գերմանիայում: Միով բանիվ, Վանուհի Վահանյանը մեզ ցույց տվեց թարգմանչական գործի առավելությունները, լրջությունն ու դժվարությունները: Հանդիպման շնորհիվ հասկացանք, որ ամենքս էլ կարող ենք թարգմանություններ կատարել ցանկության դեպքում։ Շնորհակալ ենք Վանուհ...

Ավելին...

Կրթահամալիրի հյուրն է գերմանաբնակ, «հայածագ» գրող, թարգմանիչ, սցենարիստ Վանուհի Վահանյանը

Չորեքշաբթի՝ ժամը 14:00-15:00, «Տիգրան Հայրապետյան» գրադարանը կհյուրընկալի գրող, թարգմանիչ, սցենարիստ Վանուհի Վահանյանին: Հանդիպման ընթացքում կծանոթանանք հեղինակի գրած և թարգմանած գործերին՝ առիթ ստանալով թարգմանության արվեստի առաձնահատկություններին հաղորդակից լինելու և մի շարք հմտություններ ձեռք բերելու: Թարգմանությամբ հետաքրքրվող սովորողները կներկայացնեն իրենց թարգմանությունները և խորհուրդներ կստանան մասնագետից:

Հետևյալ հղումով ...

Ավելին...

Գրաբարյան օրեր. Ծննդաբանութիւն Հայոց մեծաց

Տե՛ս այստեղ:

Ավելին...

Վարդգես Պետրոսյանի 85-ամյակին

Ավագ դպրոցի սովորողներս  այսօր ներկա գտնվեցինք Վարդգես Պետրոսյանի 85-ամյակին նվիրված միջոցառմանը, որ տեղի ունեցավ ՀՀ Ազգային գրադարանում։ Միջոցառմանը խոսեցին Վարդգես Պետրոսյանի կյանքի, ստեղծագործության մասին։ Նշվեց, որ դեռ պատանի հասակում նա հրատարակել է իր բանաստեղծությունների առաջին ժողովածուն։ Սկզբնապես հանդես է եկել որպես բանաստեղծ՝ դրանով իսկ տարբերվելով 60-ականների իր սերնդակիցներից, որոնք արձակ էին գրում: Հետագայում ինքը նույնպես անցնում է արձակի։ Նա իր արձակ ստեղծագործությունները գրելիս միշտ աչքի առաջ է ունեցել սերունդների՝ հայրեր-որդիներ փոխհարաբերությունը։ Վարդգես Պետրոսյանը հետագայում գրել է նաև վեպեր, ինչպիսիք են, օրինակ, «Մենավոր ընկուզենին», «Կրակե շապիկը» և այլն։ Նրա ստեղծագործությունների մեծ մասը նվիրված է երիտասարդության հոգեբանության բացահայտմանը։ Հանդիպումն անցավ բավակա...

Ավելին...

Երիտասարդական սոցիալական ֆորում

«Երիտասարդական սոցիալական ֆորում»-ն  այս տարի տեղի է ունենում հոկտեմբերի  5-8-ը: Ֆորումի խորագիրն է՝ «Առաջադիմական այլընտրանքներ»: ԵՍՖ-ի նպատակն է՝ ձևավորել մի հարթակ, որտեղ երիտասարդները կարող են փոխանակել իրենց գիտելիքները և փորձը, ձևավորել  քննադատական մտածողություն, գտնել նոր համախոհներ, գործընկերներ, գնահատել և վերլուծել իրավիճակը, համեմատել և տարբերակել խնդիրները, առաջարկել լուծումներ: Նշյալ երեք օրերը տարառարկա քննարկումների շարք են ենթադրում: Այսպես, «Երեխային կյանքի՞ն նախապատրաստել, թե՞ քննություններին» խորագրով քննարկմանը ներկա էինք նաև մենք՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սովորողներս և դասավանդողներ: Քննարկմանը ներկա էին չորս բանախոսներ՝ Աշոտ Բլեյանը, Արա Աթայանը, Սերոբ Խաչատրյանը և Ռոբերտ Ստեփանյանը: Ֆորումի ընթացքում քննարկվեցին այսօրվա կրթական համակարգի խնդիրները, վերլուծու...

Ավելին...

Գետը համայնքում. պատմում է Սաբինա Դավթյանը

Երեկ՝ սեպտեմբերի 29-ին, կրթահամալիրի հյուրերն էին Ծովագյուղի մեր ընկերները: Նրանց հյուրընկալելուց և տիար Բլեյանի ողջույնի խոսքը լսելուց հետո սկսեցինք շրջել կրթահամալիրում: Շրջայցից հետո բաժանվեցինք տարբեր խմբերի, որից հետո գնացինք միասին պարելու: Շատ հետաքրքիր և հաճելի անցավ միասնական պարի պարապմունքը: Որպես գաղտնիք հայտնեմ, որ նրանք շատ շուտ սովորեցին մեր պարերը:
Կարելի է ասել, որ նրանք մեզ ոչնչում չէին զիջում, որի օրինակն է նաև սուսերամարտի միասնական պարապմունքը, որտեղ նրանք հաղթեցին մե...

Ավելին...

Կլոր սեղան-քննարկում Միխեիլ Գեորգաձեի և Գիորգի Սագանելիձեի հետ

Հայ-վրացական մշակութային զարգացման ֆոնին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում այսօր հյուրընկալվել էր Վրաստանի պատվիրակությունը՝ Մշակույթի և հուշարձանների պահպանության նախարար Միխեիլ Գեորգաձեի և Վրաստանի դեսպան Գիորգի Սագանելիձեի գլխավորությամբ: Գեղարվեստի հարթակում՝ կլոր սեղանի շուրջ մեկնարկած սեմինարն անցավ շատ բուռն մթնոլորտում: Սեմինարին մասնակցում էին տարբեր տարիքի սեբաստացիներ, որոնք իրենց հետաքրքիր հարցերով ավելի անմիջական շփում ապահովեցին երկու կողմերի միջև: Հարցերը բազմազան և բազմաբնույթ էին: Հնչեցին հարցեր վրաց երիտասարդության գրական հետաքրքրությունների մասին, սովորողներին հետաքրքրում էր, թե հյուրերն ինչ կառաջարկեն հայ ընթերցողին վրաց արդի գրականությունից: Հարցին՝ արդյո՞ք դուր է եկել հյուրերին մեր երկիրը, ի մասնավորի՝ կրթահամալիրը, միանշական գոհացուցիչ և  ոգևորիչ պատասխան տրվեց:...

Ավելին...

Նար-Դոս, Մեր թաղը

11-րդ դասարանցիների կազմած էլեկտրոնային ընթերցարանը` իրենց վերլուծություններով, տե՛ս այստեղ:

Ավելին...

«Նկարում ենք Փիրոսմանի» նախագծի մասնագետները՝ կրթահամալիրում

Այսօր կրթահամալիրում հյուրընկալվել էին մեր բարեկամ և հարևան վրացիները: Որպես իսկական սեբաստացիներ` օրը սկսեցինք առավոտյան ավանդական պարապմունքով` ծանոթացնելով հյուրերին մեր ազգային երգուպարին: Շրջեցինք Մայր դպրոցում, եղանք մեր դպրոցի գրադարանում, որտեղ սովորողների պատրաստած կավե բաժակներով սուրճ խմելուց հետո ներկայացվեց նոր, հետաքրքիր մի ծրագիրը, որի նպատակն է՝ Հայաստան հրավիրել վրաց ժամանակակից գրողների, որոնց ստեղծագործություններն արդեն ծանոթ են մեր աշակերտներին: Հյուրերին ցույց տվեցինք մեր դպրոցի առանձնահատկությունները` թափանցիկ դասարաններ, առանց զանգի դասի մեկնարկ և ավարտ, անկաշկանդ, բաց միջավայր, պատմեցինք բլոգային ուսուցման մասին:...
Ավելին...