Անակլիայի «Ապագայի ճամբարում». օր երրորդ

Ճամբարի յուրաքանչյուր օրը տարբերվում է նախորդից։Այստեղ ամեն ինչ այնպես է կազմակերպված,որ մասնակիցները չձանձրանան, նոր բաներ սովորեն, միևնույն ժամանակ հանգստանան, վայելեն ծովը։

Երրորդ օրվա ծրագրի առանցքային բաղադրիչը կարճամետրաժ հոլովակի ստեղծումն էր, որևէ թեմայով, որը կընկներ ջոկատին։ Պայմաններն էին՝ նկարահենել և մոնտաժել հեռախոսով,լինել հնարավորինս կրեատիվ,չկրկնօրինակել մյուս խմբերին։

Մեր թիմի թեման էր անտուն երեխաները,նրանց երազանքները։Ֆիլմը կարող եք դիտել այս հղումով։

Ֆիլմի ցուցադրությունը շատ գեղեցիկ էր կազմակերպված։ Բոլորը հաքել էին երեկոյան զգեստներ և զույգերով «կարմիր գորգի» վրայով քայլում էին դեպի ցուցադրության վայր։ Բոլոր 12 ֆիլմերն էլ հետաքրքիր էին, լավ մտածված, հավես գաղափարներով, դերասանական խաղով։

Ճամբարային ծրագրում մեկ ժամ տրված է հանգստին՝15.00-16.00-ի սահմանում ամենաշոգ ժամն է և այդ ժամանակ բոլորը լինում են սենյակներում։

Մեր սովորողներն իրենց շատ լավ են զգում, համերաշխ են,ներառող։ Եվրամիությանն անդամակցության թեմայով սեմինարի ժամանակ Մերի Մարկոսյանը ստացավ մրցանակ հարցին ճիշտ պատասխանելու համար։ Շախմատում չեմպիոն դարձավ Նարեկ Խլոյանը։

Այսպես սեբաստացիական ոգով, հումորով, ժպիտով անց ենք կացնում ճամբարային օրերը Անակլիայում։

Հ.Գ Շատ ենք ոգևորվում, երբ մեր բոլոր նյութերն ու նկարները տարածում է Հայաստանում Վրաստանի դեսպանի տիկին Էկա Բաքրաձեն։ Նա հատուկ գրել էր նաև, որպեսզի իմանար մեր ճամբարականների տպավորությունների մասին,ողջունում էր բոլորին։

Կցում եմ նամակը.«Марта джан, бари луйс, вонс ек??Как я рада,что вы в Анаклии и горда одновременно,вы не представляете👏👏👏👏 надеюсь,все будет хорошо и вы будете всем довольны😍Большой привет Ребятам от меня😍Люблю Вас и желаю хорошо отдохнуть !Будем на связи😘😘😘😘😘👏😍»։

[SLGF id=4995]

Կարծիք չկա