«Շրջանավարտ 2017. ինքնագիր-ռեզյումե» #1

Գիտե՞ք, կար ժամանակ , երբ ես մտածում էի, որ կմեծանամ, և իմ մտքերն ավելի հասուն կլինեն, արարքներս՝ ճիշտ, գործերս՝ արժեքավոր։ Հետո ես ավարտեցի հիմնական դպրոցն  ու  հայտնվեցի Սեբաստացու Գեղարվեստում ։ Փոխվեցին նախ մտքերս, հետո՝ նաև գործերս։ Բայց քանի որ բացի նկարելուց  ես նաև  փաստեր  եմ  սիրում , չեմ ուզում մերկապարանոց հնչի իմ խոսքը․ որոշել եմ`   իմ աչքի տեսածը դառնա ձեր աչքի տեսածը․

2014- սեպտեմբերն է․ մի քանի օրվա սան եմ։ Գյոթեի անվան ինստիտուտի նախաձեռնությամբ մեր դպրոցում վարպետության դաս է անցկացնում Բեռլինում բնակվող հայ նկարիչ Սամ Գրիգորյանը։

Իր եռամյա ուսումնական քրոնիկոնն է ներկայացնում Ավագ դպրոցի շրջանավարտ Աննա Մխիթարյանը: