«Բարեկամություն 2018» ճամբարից

Ճամաբարի մասին պատմում է Աստղիկ Արսենյանը:

Ողջույն:Ես Աստղիկ Արսենյանն եմ,մասնագիտությամբ՝ մանկավարժ-հոգեբան: Կրթահամալիր դիմել եմ վերապատրաստվելու, աշխատանքի ընդունվելու նպատակով: Սիրում եմ երեխաներին, քանի որ  յուրաքանչյուր տարիքում նրանք առանձնահատուկ են իրենց հետաքրքրություններով, նախասիրություններով և այդ ամենին զուգահեռ, սիրում եմ աշխատել կրտսեր դպրոցական  տարիքի երեխաների հետ, քանի որ նրանց հետաքրքրասիրությունը՝ ուղղված աշխարհը բացահայտելուն, շատ հետաքրքիր է, որին պետք է զգուշորեն մոտենալ, տալով նրանց հարցերի ճիշտ և լիարժեք պատասխաններ:

2018 թվականի հունիսի 18-22-ը մի խումբ տարբեր տարիքի, սեռի և մասնագիտության տեր մարդիկ հավաքվել էին մեկ ընդհանուր  միջավայրում, ընդհանուր նպատակի համար ՝ կրթության բարելավման: Անհնար է պատկերացնել մի մարդու, ում զարգանալու, կայանալու համար կրթությունը առաջնային չլինի: Եվ ահա, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում կազմակերպված մանկավարժական «Բարեկանություն» խորագրով ճամբարը վերապատրաստման հնարավորություն տվեց ինձ, որպես մասնագետ գտնել աշխատելու  նոր ոճ, նոր  եղանակներ:

Ճամբարական իմ օրերը անցկացնելով Արևմտյան դպրոց-պարտեզում, տեսնելով  ճամբարի երեխաների պատրաստվածությունը, տեղեկացվածությունը՝ ազգային արժեքների մասին,  միտք է առաջանում ինչու՞ այս ամենը չլայնացնել և ընդգրկել հանրակրթական դպրոցների ուսումնական ծրագրի մեջ:

Սիրելով երեխաների հետ ախատանքը չէի կարող  անտարբեր մնալ նրանց առօրյային, ճամբարի յուրաքանչյուր օրվա համար նախատեսված գրաֆիկով  կազմակերպերպմանը, ուսուցմանը, կարգ ու կանոնին: Աշակերտներից յուրաքանչյուրին  տրված է անսահման ազատություն, սակայն աշակերտները շատ լավ գիտեն իրենց ազատության սահմանը,  օգտակարի ընտրությունը, սովորելու դրական կողմերը: Վերապատրաստման ժամանակ հանդիպելով նաև կրթահամալիրի ուսուցիչների հետ ակամայից հիանում ես նրանց պատրաստվածությամբ, իմացածը փոխանցելու, սովորեցնելու կարողությամբ:

Սովորելը կրթահամալիրում դյուրին և նպատակային էր շնորհիվ լավ և ճիշտ ընտրված կազմակերպիչ- մասնագետների:

Կարծիք չկա