Մեդիափաթեթ «Կարդում ենք հայ ժամանակակից գրականություն»-3

«Կարդացի Հրաչյա Սարուխանյանի «Երկվորյակների արևը» ստեղծագործությունից  մի հատված, որ կար համացանցում: Կարդալուց հետո ես հասկացա, որ մարդ չպետք է ուրիշի համար և ուրիշի միջոցով ապրի, որովհետև այդ ուրիշի դժբախտությունը շատ վատ կանդրադառնա իր կյանքի վրա։ Հասկացա, որ մարդու մահից հետո այդ մարդու բարեկամները կարող են ապրել հանգիստ, և այդ մարդու ինքնասպանությունը միայն իր և իր համար ու իր միջոցով ապրողների վրա է վատ անդրադառնում »,- գրում է Տիգրան Սերոբյանը։  ««Ապրիա»-ն մի տխուր պատմություն է, որը չի կարող չհուզել ընթերցողին: Հիվանդը,  անտեսելով իր վիճակը, ամեն կերպ ցանկանում է հասնել հիվանդ մորը: Մորը տեսակցելու ցանկությունն այնքան մեծ էր, որ անգամ երազում էր պատկերացնում  իր և մոր հանդիպումը: Շատ հուզիչ են նկարագրված  նաև մայրական  սիրո դրվագները…»,- գրում Վերա Նարիմանյանը: 
Սովորողների պատումները

 

Կարծիք չկա