Հանդիպում Դանիել Իոաննիսյանի հետ

Հասարակագիտական ստուգատեսի երրորդ օրը

Մարտի 14-ին,ժամը 10.00
Ավագ դպրոցի ընթերցասրահ

Հանդիպման ծրագրում

  • Սուտ.ամ կայքը և Իրազեկ Քաղաքացիներ միավորումը
  • Դրամաշնորհային ծրագրեր գրելու հմտություններ

Կնսագրություն

Դանիել Իոաննիսյան

 Իրազեկ Քաղաքացիներ ՀԿ-ի ծրագրերի համակարգող

Դանիել Իոաննիսյանը աշխատել է ընդդիմադիր քաղաքական դաշտում 2007 թվականից։ Նա աշխատել է ՀՀ Ազգային ժողովում, որպես պատգամավորի օգնական 2010-ից 2011 թվականներին։ Այս ժամանակահատվածում պատրաստել է իրավապահ համակարգի օրենսդրական փոփոխությունների տարբեր փաթեթներ։ 2011 թվականից Դանիել Իոաննիսյանը տարբեր տեղական լրատվամիջոցների համար աշխատել է, որպես  իրավապահ համակարգի վերլուծաբան։

2013 թ.-ին Իոաննիսյանը թողել է քաղաքական դաշտը և այնուհետև հիմնել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն։

 

Կարծիք չկա