Ամփոփիչ առավոտ

Վրաստանի Լագոդեխի շրջանի Վարդիսուբանիի գյուղի միջնակարգ դպրոցի «Իսկական հարսանիք» ծեսի մասնակից խմբի հետ այսօր Կրթահամալիրի տնօրենն ունեցավ ամփոփիչ հանդիոպւմ:

Հանդիպման ժամանակ խոսվեց ճամբարային հինգ օրերի մասին, մասնակից սովորողները նշեցին, որ բոլոր օրերն իրենց համար եղել են ուսումնական, հետաքրքիր, որ ամեն օր մի բան են սովորել ու նույնիսկ հայկական ծիսական երգերը բերանացի հիշում են: Լսեք մի փոքր հատված:

 

«Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» նախագծի հոբելյանական 10-րդ տարին է, ու դա ուղղակի թիվ չէ: Ամեն անգամ կրթահամալիրում նոր խմբեր են հյուրընկալվում, ովքեր իրենց հետ բերում են վրացական մշակույթի, ավանդույթների նոր տարրեր ու կրթահամալիրց էլ գնում են վառ տպավորություններով, համագործակցային նախագծերի առաջարկներով:
Այս անգամ Կախա Կոբախիձեն և Սոփիկո Տղեմալաձեն առաջարկեցին կրթահամալիրում վրացական ազգային պարի ու երգի վարպետության դասեր կազմակերպել իրենց սաների հետ, դա իհակե մեծ ոգևորությամբ ընդունվեց և գրանցվեց կրթահամալիրի ապրիլյան օրացույցում:

Վարդիսուբանի գյուղի դպրոցից արդեն հյուրընկալության պատրաստակամությունն ունենք: Նույնիսկ առաջարկեցին, որ հենց Կախեթիում լինի հայ-վրացական հարսանիք, իրենք անմիջապես մեզ կհրավիրեն:

Այսպիսով ամփոփվեց վրացական ևս մեկ խմբի այցելությունը կրթահամալիրում:

Դիտեք նաև հանդիպման ֆեյսբուքյան ուղիղ եթերը:

 

 

 

Կարծիք չկա