Վրաստանի գյուղ Վարդիսուբանի թարգմանաբար նշանակում է վարդերի թաղամաս

Անուշիկ Նիկողոսյան

Հունվարյան ճամբարին «Իսկական ավանդական հարսանիք» նախագծի շրջանակում առաջին անգամ կրթահամալիր են եկել Վրաստանի Վարդիսուբանի գյուղի միջնակարգ դպրոցի սովորողները: Վարդիսուբանի գյուղը գտնվում է Կախեթիում: Կախեթին հայտնի է իր բազմազան խաղողի տեսակներով և հանրահայտ կախեթական գինու համբավով: Կախեթին հայտնի է նաև իր գեղեցիկ բնությամբ, արգելոցներով: Իմանալով, որ իմ նոր վրաց ընկերները Լագոդեխիի գյուղից են ուսումնասիրեցի և իմացա, որ Լագոդեխին հիմնադրվել է VIII դարում, Շահ Աբբասի ներխուժումից հետո:

Լուսանկարները վրաց ճամբարականների առօրյայից։

Վարդիսուբանի թարգմանությամբ նշանակում է վարդերի թաղամաս: Կախեթիի ամենամեծ քաղաքն է Թելավին: Սիղնաղին, որը հայտնի է որպես սիրահարների քաղաք, նույնպես գտնվում է Կախեթիի շրջանում: Այնտեղ է գտնվում Էրեկլե թագավորի ամրոցը: Իմ նոր ընկեր Լուկասը, այնքան սիրով է պատմում իրենց գյուղի ու դպրոցի մասին։ Այսօրվա նրանց հիանալի ելույթից հետո, նրանց հետ խոսում էինք իրենց պարերից, զարմացած էինք, թե ինչքան լավ են պարում։ Նրանք պատմեցին,որ իրենց դասացուցակում մեր նման պարի ժամեր չկան, լրացուցիչ են գնում սովորելու։ Ասում են,որ բոլոր ընտանիքներում պարտադիր են համարում, որ երեխաները պարել սովորեն,դա ազգայինը պահպանելու փոխանցելու ամենալավ ձևերից մեկն է։

Լուսանկարները վրաց ճամբարականների առօրյայից։

Կարծիք չկա