3D մոդելավորման երկօրյա պարապմունքների ամփոփում

Ավագ դպրոցի սովորող Վահե Սարգսյանն իր ընկերների համար կազմակերպում է 3D մոդելավորման պարապմունքներ:

Դասի ընթացքում մեզ հյուր եկան մի խումբ աշակերտներ և խնդրեցին ինձ կարճ ու կոնկրետ պատմել, թե ինչ ենք անում այս դասերի ընթացքում: Սկզբից ինձ թվում էր, թե ես չեմ կարողանա խոսել առանց նախապատրաստվելու: Ես տեսել էի՝ ինչպես են իմ ուսուցիչները պատմում իրենց գործի մասին նման իրավիճակներում, և հիանում էի իրենց սահուն խոսքով: Չնայած այդ ամենին՝ չկմկմացի, հավաքեցի մեջս գտնվող վախն ու ամաչկոտությունը և առանց նույնիսկ կարմրելու մի շնչով պատմեցի, թե ինչ եմ պատրաստվում սովորեցնել ընկերներիս: Անցյալում եթե ես խոսել եմ հանրության առջև, միշտ կարմրել եմ, բայց՝ ոչ այսօր: Դաս վարելը նաև իմ խոսքին հստակ ձայն պարգևեց:

Պարապմունքների  ամփոփումներն ամբողջությամբ կադացեք Վահեի բլոգում՝

Կարծիք չկա