Հագեցած օր սկսեցինք աշտարակցիների հետ

Հունվարի 12-ին կրթահամալիրը հյուրընկալել էր Ոսկեհատ գյուղի՝ Խրիմյան Հայրիկի անվան դպրոցի աշակերտներին։ Մենք մեծ ուրախությամբ և անհամբերությամբ սպասում էինք մեր ընկերներին, և երբ նրանք ժամանեցին, սկսեցինք շրջայց կատարել Մայր դպրոցով։ Սկզբում շրջեցինք դասասենյակներով, մեր հյուրերին ծանոթացրինք «Սովորող սովորեցնող» նախագծին և նրանք նույնպես մասնակից եղան նախագծի ընթացքին։ Այնուհետև միացանք պարի խմբին և միասին սովորեցինք ազգային պարերից մի քանիսը։ Երբ արդեն հմտացանք և լավ սովորեցինք, սկսեցին եռանդուն պարել։ Նաև գնացինք դպրոցի երաժշտական բաժին և ընկեր Աննայի հետ սովորեցինք մի շարք պարեգեր, որոնք այսօր կներկայացնենք Մեդիաուրբաթին։ Երգեցինք, պարեցինք, իսկ հետո Ոսկեհատի աշակերտները մեզ պատմեցին իրենց տպավորությունները։ Ավելի լավ իրար ճանաչելով և ծանոթանալով՝ գնացինք հրաձգարան և նետաձգարան։ Սեբաստացիներից, ովքեր, որ հրաձգության խմբից էին, օգնեցին և սովորեցրին մյուսներին ճիշտ կրակելու հիմունքները։ Կարծում եմ, մեր կրթական փոխայցելությունները  ստացվեցին։ Կշարունակենք համագործակցությունը՝ ներառելով նախագծային նոր բաղադրիչներ։

Կարդացեք նաև

Կարծիք չկա