Մենք ու մեր ծիսական երգերը…


Շարունակվում է ճամբարային ջերմ առօրյան: Այսօր` հունվարի 12-ին, կրթահամալիր էին հյուրընկալվել Աշտարակի Մուղնի գյուղի հիմնական դպրոցի և Ոսկեհատ գյուղի ավագ դպրոցի 10 և 11-րդ դասարանի աշակերտները: Մեր այսօրվա ծրագրում Ամանորի-Սուրբծննդյան ծիսական համերգ- համերգոց նախագծն էր։ Մեր սիրելի
Աննա Երիցյանը սովորեցրեց Սուրբծննդյան երգեր, սեբաստացիներիս համար արդեն իսկ շատ հարազատ դարձած «Ծամիս թորգի»-ին: Ներկայացրինք և խոսեցինք հարսանեկան ծիսական արարողությունների և սովորությունների մասին: Երգը զուգակցվեց պարով, մթնոլորտն ուղղակի ոգևորիչ էր: Հաճելի է կրթական փոխանակումների շրջանակներում շփվել տարեկիցների հետ պարի ու երգի լեզվով։ Լեզու, որը մեզ համար առօրեական է ու փոխանցելը դարձել է շատ սիրելի։ Օրվա գրավականը ջերմությունն ու բարձր տրամադրությունն էր։

 

Կարծիք չկա