Պարում ենք Աշտարակի հյուրերի հետ

Ընդհամենը երկու օր  առաջ էր,երբ  մի խումբ սովորողներով Ոսկեհատ գյուղում էինք, հետո՝ Աշտարակ քաղաքում, իսկ ահա այսօր մենք ենք հյուրընկալում Արագածոտնի մարզի երկու հայտնի գյուղերի դպրոցականներին։Բոլոր նախագծերում կարևորն ուսուցում է։ Մի բան մենք ենք սովորում, այլ բան սովորեցնում ենք։ Քանի որ վստահ կարող եմ արդեն մեզ «Պարող դպրոց» կոչել, ուստի պետք է օրինակ ծառայեինք ու մեր սովորած ու սիրած պարերը ուսուցանեինք ճամբարին մասնակից Մուղնու և Ոսկեպարի  դպրոցականներին։«Կարնո Քոչարին» էինք ուսուցանում։ Սա այն պարն է,որ բոլորն են սիրում,բոլորն են պարում և այդ ժամանակ Մարմարյա սրահը թնդում է։

 

Կարծիք չկա