Կրթահամալիրի կառավարման խորհրդում կլինեն նաև Ավագ դպրոցի սովորողները

Կրթահամալիրի նոր կանոնադրության պահանջով կառավարման խորհրդի կազմում պետք է ընդգրկվեն նաև Ավագ դպրոցի երկու սովորղ:

Սեպտեմբերի 11—ին՝ առավոտյան 9:30, կազմակերպվեց էլեկտրոնային քվեարկություն:

Կրթահամալիրի կառավարման խորհրդում Ավագ դպրոցի ներկայացուցիչների ընտրության առաջադրման փուլին մասնակցել են 228 սովորող: Առավելագույն ձայներով առաջադրվել է՝ Արման Մարտիրոսյանի (12-րդ դասարան), Էրիկ Թելունցի(11-րդ դասարան), Դավիթ Ստեփանյանի (11-րդ դասարան), Աստղիկ Կիրակոսյանի (11-րդ դասարան), Միկա Կամենդատյանի (10-րդ դասարան), Տիգրան Սերոբյանի(9-րդ դասարան) և Անգելինա Արզումանյանի (9-րդ դասարան) թեկնածությունը:

Քվեարկության երկրորդ փուլով կընտրվեն խորհրդի անդամ երկու սովորողները և կմասնակցեն սեպտեմբերի 15-ի խորհրդի նիստին:

Հաջողություն ենք մաղթում բոլոր թեկնածուներին: